Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Հասարակություն

«Դասական լեզու Հայոց» գրաբարյան մրցույթն ավարտվեց

«Դասական լեզու Հայոց» խորագրով գրաբարյան եռափուլ մրցույթը մոտեցավ ավարտին։ Օրեր առաջ տեղի ունեցավ մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։

ԵՊՀ հայ բանասիրության հայոց լեզվի և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, Արարատյան հայրապետական թեմի և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի համատեղ ջանքերով և «Ինստիգեյթ» և «Բուտեխ» ընկերությունների հովանավորությամբ իրականացված «Դասական լեզու Հայոց» մրցույթը մեկնարկել էր 2023 թվականի նոյեմբերին։  Մրցույթը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ համագործակցող կառույցներն են «Դասական Դպրոց» կրթական հիմնադրամը և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։

Հայաստանի 8 մարզերից մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 170 աշակերտներից երրորդ փուլ էին անցել 88-ը, որոնք, կազմելով խմբեր, իրականացրել են տարբեր նախագծեր՝ կիրառելով դասական հայոց լեզուն։

«Հաշվի առնելով ներկայում տարբեր գիտակարգերի մեկտեղման կարևորությունը՝ մրցույթի  շրջանակներում փորձել ենք մեկտեղել լեզվաբանությունն ու գիտարվեստը։ Մրցույթի հիմնական նպատակներից մեկը աշակերտների ստեղծագործական հմտությունների, լեզվաբանական և համակարգչային գիտելիքների զարգացումն է»,- նշում է «Դասական դպրոց» հիմնադրամի տնօրեն Մանե Ղևոնդյանը։

Մարտի 1-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը և ցուցադրվեցին սահմանված 10 անվանակարգերում հաղթող խմբերի աշխատանքները։ Հաղթող ճանաչված խմբերն «Ինստիգեյթ» ընկերության հովանավորությամբ ստացան դրամական պարգևներ, իսկ խմբերի ուսուցիչները՝ անհատական սալիկային համակարգիչներ՝ հայկական «Բուտեխ» ընկերության արտադրության։

«Սալիկային համակարգիչների միջոցով ուսուցիչները հնարավորություն կունենան կապվելու Դասական լեզվի ուսուցման ցանցին, կստանան նյութեր, հանձնարարություններ, օժանդակություն և համագործակցության առաջարկներ»,- նշում է «Դասական դպրոց» հիմնադրամի համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

 

Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ։ «Դասական դպրոց» հիմնադրամն արվեստանոցի կրթական նախագծերից մեկն է։