Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ «1900+» նախագծի 15-ամյակի հոբելյանական համերգը՝ նվիրված 20 և 21-րդ դարերի հայ երաժշտությանը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, տարբեր երկրների դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նախագծի հոբելյանի առիթով և Հայկ Մելիքյանին պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ հայ երաժշտարվեստի հանրահռչակման, բարձր կատարողական վարպետության և 20-րդ դարի, ժամանակակից դաշնամուրային երաժշտության «1900+» նախագծի հիմնադրման համար։

«Այս նախագիծը մեզ թույլ է տալիս վայելել 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորական արվեստը, ամենատարբեր երկրների մշակույթը և ճանաչել նաև ինքներս մեզ։ Ընդ որում՝ ճանաչելու համար կարևոր է ոչ միայն հեռու անցյալին նայել, այլև ներկային, որտեղ ևս բազմաթիվ արժեքավոր գործեր են ստեղծվում։ Շատ ուրախ եմ, որ այս նախագիծը խթանում է կոմպոզիտորական արվեստը հենց այս պահին, և այդ գործունեությունն արժանի է ամենաբարձր գնահատանքի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Հայկ Մելիքյանը շնորհակալություն է հայտնել արժևորման համար՝ նշելով, որ իր հույզերը կարտահայտի երաժշտության միջոցով։

Համերգին հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Հարություն Դելլալյանի, Արամ Հովհաննիսյանի, Հայկ Մելիքյանի գործերից, ինչպես նաև Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս հոբելյանի համար գրված «15-րդ հարված» ստեղծագործությունը։

Նշենք, որ «1900+» նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք հիմնականում առաջին անգամ են հնչում Հայաստանում:

 

 

1900+ի և 15-ամյա հոբելյանի մասին

 

2009թ. ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը մեկնարկեց իր 1900+ նախագիծը, որի հիմնանպատակն էր հայ ունկնդրին ծանոթացնելու տարբեր երկրների 20-րդ դարի (1900թ. ի վեր) և 21-րդ դարի դաշնամուրային ակադեմիական երաժշտությանը և խթանելու մեր օրերի հայ և օտարազգի  կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմանը Հայաստանում և արտերկրում , հանրայնացմանը, հրատարկմանը և (սկավառակների) թողարկմանը։

Ըստ այդմ, վերջին 15 տարիների ընթացքում կազմակերպվել են շուրջ 20 համերգներ՝ նվիրված եվրոպական ամերիկյան, լատինամերիկյան, ինչպես նաև ասիական տասնյակ երկրների 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը։ Համերգների ընթացքում Հայկ Մելիքյանը հայ ունկնդրին ներկայացրել է հարյուրավոր հայաստանյան պրեմիերաներ՝ իր նախաձեռնության շուրջը համախմբելով երաժշտասերների բազմահազար լսարան: 1900+ նախագիծը համագործակցում է Հայաստանում տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:

Նախագծի շրջանակներում նաև իրականացվել է հայ ժամանակակից կոմպոզիտորների մրցույթ և լավագույն ընտրված ստեղծագործությունները թողարկվել են 1900+ նույնանուն ձայնասկավառակում, ինչպես նաև հրատարակվել է այդ ստեղծագործությունների նոտաների ժողովածուն: Բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծագործություններ են գրել հատուկ 1900+ նախագծի համար, որոնց հայաստանյան պրեմիերաները կայացել են նախագծի համերգաշարի ընթացքում

Անդրադառնալով մարտի 5-ի հոբելյանական համերգին, Հայկ Մելիքյանն ու նրա պրոդյուսերական թիմը նվիրում են երկար սպասված վերջին երկու դարերի հայ երաժշտությանը:  Առաջին անգամ կատարվեց մեր օրերի վառ կոմպոզիտորներից մեկի՝ Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս հոբելյանի համար գրված «15-րդ հարված» ստեղծագործությունը։ Ծրագրում էին նաև 20-րդ դարի մի շարք հայ կոմպոզիտորների գլուխգործոցներ՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Միրզոյան, Սարյան և այլոք։

Հիշեցնենք, որ Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: BBC Music Magazine-ը Հայկ Մելիքյանին անվանել է «երաժշտական հերոս՝ ժամանակից երաժշտության հանրայնացման համար»։

Այլ մանրամասներ՝ https://www.haykmelikyan.com/special_projects.htm