Տհաճ, բայց օբյեկտիվ միջադեպ Եռաբլուրում
Երեկ Եռաբլուրում սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-րդ տարելիցի նշումն աչքի ընկավ տհաճ մի միջադեպով, որը, սակայն, օբյեկտիվ էր։ Լրագրողները Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, հարցրեցին, թե ինչպե՞ս է կանգնում Նիկոլ Փաշինյանի կողքին, երբ այդ իշխանությունը հանձնել է Վազգեն Սարգսյանի պահած Արցախը։ Դիտարկմանը, թե համագործակցում է այն իշխանության հետ, որը թաղել է իր եղբոր ազատագրած Արցախը, Արամ Սարգսյանը պատասխանեց զայրացած մեկնաբանություններով, ընդհուպ վիրավորանքներ հասցնելով լրագրողներին, մեղադրելով 5000 դրամով քվեները ծախելու, վճարված լինելու և այլ մահացու մեղքերի մեջ։
«Հանրապետություն» կուսակցության նախագահը նաև ճողոպրեց լրագրողներից՝ այդպես էլ հստակ պատասխան չտալով։ Իհարկե, կարելի էր տարբեր կերպ գնահատել տեղի ունեցած միջադեպը, սակայն այն լիովին արտացոլում է այսօրվա իրավիճակը։ Ի վերջո Վազգեն Սարգսյանի եղբայրն ինքը պետք է հասկանա, որ ցանկացած պարագայում իրեն հենց այդ հարցն էլ տալու են։ Թե ինչպե՞ս է այսօր հմագործակցում Արցախը դավաճանած, Հայաստանին պարտություն բերած քաղաքական ուժի հետ, հատկապես այս հարցը վերաբերում է իրեն, քանի որ, ի տարբերություն Հայաստանի շարքային այլ քաղաքացիների, նա հայկական բանակի հիմնադրի եղբայրն է, իսկ գործող իշխանություններն ամեն ինչ անում են այդ բանակը վարկաբեկելու, հայ սպային նսեմացնելու համար։
Սոնա Մելիքյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ