ԵՄ-ն չի կարողանում փակել սաhմանները չինական արևային սարքավորումների համար
Եվրամիությունն առայժմ չի կարող փակել սահմանները Չինաստանից արևային մարտկոցների և վահանակների առաքումների համար, քանի որ դրանք անհրաժեշտ են Եվրամիության կանաչ անցման խնդիրները լուծելու նպատակով։ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը ԵՄ խորհրդի շենքում կայացած քննարկմանը նշել է, թե չեն կարող փակել սահմանները չինական սարքավորումների համար։ «Մենք պետք է լուծենք հարցը, թե ինչպես աջակցենք մեր արդյունաբերությանը չինական ներմուծման վտանգներից հետագայում խուսափելու համար»։
Սիմսոնը հաստատել է, որ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Տիերի Բրետոնն ավելի վաղ Եվրամիության երկրներին նամակ է ուղարկել եվրոպական արդյունաբերությանն աջակցելու միջոցների առաջարկներով, որպեսզի ավելացնեն դրա մրցունակությունը չինական արտադրանքի համեմատ։
Միևնույն ժամանակ Եվրոպայում հասկանում են, որ այս պահին չունեն համապատասխան հզորություններ չինական սարքավորումների համար մաքսատուրքերը բարձրացնելու և սեփական հնարավորություններն ավելացնելու նպատակով։ Եվրամիության արտադրողներն ինքնարժեքի և աշխատուժի բարձր գների պատճառով չեն կարողանում մրցակցել չինացի գործընկերների հետ, որոնք իսկական արևային էքսպանսիա են սկսել Եվրոպայում իրենց արտադրանքի մեծ մասն արտահանելուն ԵՄ երկրներ։
Միացյալ Նահանգներում և ամերիկյան մյուս երկրներում իրավիճակն այս առումով ավելի բարվոք է։ ԱՄՆ-ն ահռելի մաքսատուրքեր է դրել չինական արևային սարքավորումների վրա և զարկ տվել սեփական արտադրությանը։ Եվրամիությանը դեռ տևական ժամանակ չի հաջողվի թոթափել կախվածությունը չինական սարքավորումներից։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Պապյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի