Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Աշխարհ

Լեհաստանի կենտրոնում բողոքող ֆերմերները 580 տրակտոր են դուրս բերել ճանապարհներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լեհաստանի կենտրոնական Վելիկոպոլսկա վոևոդությունում բողոքող ֆերմերները մարտի 11-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ 580 տրակտոր և գյուղատնտեսական այլ մեքենաներ են դուրս բերել Պոզնան քաղաքի շրջակայքի ճանապարհներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Տարածաշրջանում ճանապարհներն արգելափակվել են 16 վայրերում։

Ազգային մասշտաբով բողոքի հաջորդ ակցիան տեղի կունենա մարտի 20-ին։ Կազմակերպիչները նրանց, ովքեր այդ օրը մտադիր են աշխատանքի գնալ անձնական ավտոտրանսպորտով, խորհուրդ են տվել «հանգստյան օր վերցնել»։

Փետրվարի 9-ից լեհ ֆերմերները լայնածավալ բողոքի ցույցեր են սկսել և արգելափակել են երկրի խոշոր քաղաքների, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանի հսկիչ անցակետերի ավտոճանապարհները: Նրանք պահանջում են սահմանափակել կամ լիովին արգելել էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումն Ուկրաինայից, ուժեղացնել ազգային անասնաբուծությանն աջակցությունը, ինչպես նաև անհամաձայնություն են հայտնում Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» ռազմավարությանը, որը նախատեսում է մինչև 2050 թվականը հասնել ածխածնի զրոյական արտանետումների:

Մարտի 6-ին Վարշավայում ֆերմերների բողոքի երթը վերածվել էր անկարգությունների։ Տուժել էր 14 ոստիկան, բերման ենթարկվել՝ մոտ 30 ցուցարար: