Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Ի՞նչ է հարկավոր Հայաստանում արևային էներգիա զարգացնելու համար

Հայաստանում անցած տարի արտադրվել է 8,8 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից 9 %-ն արտադրել են արևային կայանները։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ ատոմակայանի բաժինը մոտ 30 % է, ՋԷԿ-երին բաժին է հասնում 42 %, հիդրոէլեկտրակայաններին՝ 18,6 %։ Նախարարությունը նշում է, թե անընդհատ ավելանում է արևային կայանների արտադրած էլեկկտրաէներգիայի չափաբաժինը և արդեն հասնում է մոտ 9 %-ի։

Արևային կայաններրը նախորդ տարի արտադրել են 252 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ներկայումս Հայաստանում արևային կայանների ընդհանուր հզորությունն արդեն 472 մեգավատտի է հասնում, որը, ըստ նախարարության, հսկայական թիվ է։ Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանություններն իրենց առջև նպատակ են դրել մինչև 2030 թվականն արևային էլեկտրաէներգիայի մասնաբաժինը արտադրության ոլորտում հասցնելու մինչև 15 %-ի։

Ըստ մասնագետների Հայաստանը հնարավորություն ունի գերազանցելու նաև այդ ցուցանիշը, դրա համար հարկավոր է նախ քաղաքական կամք, պարզեցված օրենսդրություն և որոշակի աջակցություն գործարարներին, ինչպես նաև՝ արևային վահանակներ տեղադրելու ցանկություն ունեցողներին։

Ի տարբերություն բազմաթիվ երկրների, Հայաստանում այդ առումով իրավիճակն այնքան էլ նպաստավոր չէ, թեև գործող իշխանությունները հայտարարել են կանաչ էներգիայի անցնելու իրենց ռազմավարական ծրագրի մասին, բայց այդ ուղղությամբ դեռևս շոշափելի քայլեր չեն արվել, արված քայլերն էլ այնքան շատ չեն, իսկական որակական ճեղքման մասին խոսելու համար։ Միևնույն ժամանակ մեր երկիրն ունի բոլոր հնարավորություններն առաջատարների շարքում հայտնվելու համար։

Հայաստանը նաև սեփական արևային վահանակներն արտադրող ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Մերի Մուրադյան