Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Աշխարհ

Մենք կսպանենք բոլոր ֆրանսիացի զինվորներին, որոնք կժամանեն Ուկրաինայի տարածք. Պետդումայի փոխխոսնակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուս զինվորականները կսպանեն բոլոր ֆրանսիացի զինծառայողներին, որոնց Ֆրանսիան կուղարկի Ուկրաինա։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։

«Մենք կսպանենք բոլոր ֆրանսիացի զինվորներին, որոնք կժամանեն Ուկրաինայի տարածք, բոլորին»,- ասել է նա ֆրանսերենով։

Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ավելի վաղ Ուկրաինա ժամանած 367 ֆրանսիացի վարձկաններից 147-ը սպանվել են։

Բացի այդ, Տոլստոյն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «թքած ունի» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների և Կիևին օգնություն տրամադրելու սահմանափակումներից հրաժարվելու մասին նրա խոսքերի վրա։

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մարտի 19-ին ասել էր, որ Ֆրանսիան արդեն պատրաստում է Ուկրաինա ուղարկելու համար ռազմական կոնտինգենտը, որը սկզբնական փուլում կկազմի մոտ 2 հազար մարդ։

Միաժամանակ, նրա խոսքով, ֆրանսիացի զինվորականներն արդեն ոչ պաշտոնապես ներկա են Ուկրաինայում։ Դրանից հետո Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունը X-ում հայտարարություն էր տարածել, որ Նարիշկինի հնչեցրած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Փետրվարի վերջին, Ուկրաինայի հարցով Փարիզում կայացած կոնֆերանսի արդյունքներով, Մակրոնը չէր բացառել արևմտյան երկրների ցամաքային ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Մակրոնը նաև ասել էր, որ արևմտյան երկրները «մտադիր են անել այն, ինչ անհրաժեշտ է», որպեսզի թույլ չտան Ռուսաստանին գերակայություն ձեռք բերել հակամարտությունում։