Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Չինաստանի նոր մարտահրավերները արևային էներգիայի ոլորտում

Չինաստանը վերջին մի քանի տարիներին էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում հզորությունների աճի բացարձակ առաջատարն է։

Ըստ վերլուծաբանների՝ Չինաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը կազմում է 10 %, իսկ 55 %-ից ավելին բաժին է հասնում ածխին, որը ամենաոչ էկոլոգիական վառելիքն է, դա նշանակում է, որ Չինաստանը դեռ ահռելի պոտենցիալ ունի արևային էներգետիկայի ոլորտում հզորություններն ավելացնելու ուղղությամբ։

Երկիրն իր առջև նպատակ է դրել մինչև 2060 թվականը հասնել բացարձակ ածխային չեզոքության։ Կանաչ էներգետիկայի շնորհիվ արդեն 2050 թվականին Չինաստանը կարող է դառանալ համաշխարհային տնտեսական առաջատար՝ առաջ անցնելով նաև ԱՄՆ-ից։

Մինչ գլոբալ աշխարհը ներգրավված է ռազմական և պատժամիջոցային հակամարտությունների մեջ, Չինաստանը կարողացել է վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորությունները սեփական երկրում հասցնել մինչև 261 ԳՎտ-ի 2023 թվականի դրությամբ, ինչը 2,5 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ Եթե արևային էներգետիկայի ոլորտում ներդրումները շարունակվի նույն տեմպերով, ապա արդեն 2040 թվականին Չինաստանին անհրաժեշտ չի լինի իր քաղաքները ջեռուցելու համար նավթ ու գազ օգտագործել։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Սոնա Մանուկյան