Խոյ․ լավագույն զուգընկերները՝ Կշեռք, Առյուծ
Ուժեղ կողմեր՝ կիրք, տղամարդկային հատկություններ
Թուլություններ՝ անհամբերություն, ագրեսիվություն։
Խոյերն ակտիվ են, վճռական, լի էներգիայով, կրքոտ։ Մտերիմներին անսահման սեր են նվիրում։ Հարաբերություններում արկածների կարիք են զգում։ Իրենց նման սրամիտ և էներգիայով լի զուգընկերոջ կարիք ունեն։
Ցուլ․ լավագույն զուգընկերները՝ Խեցգետին, Կարիճ
Ուժեղ կողմեր՝ հուսալիություն, նվիրվածություն գործին
Թուլություններ՝ կամակորություն, սեփականատիրություն։
Կյանքին ռեալիստական մոտեցում են ցուցաբերում։ Չնայած կամակորությունը կարող է Ցուլերի թույլ կողմերից լինել, բայց երբեմն նույնիսկ օգնում է նրանց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավ աշխատողներ են, հուսալի ընկերներ։ Ցուլի զուգընկերը պետք է համբերատար լինի, քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ժամանակ է հարկավոր մտերմանալու համար։ Ցուլերը չափազանց զգացմունքային են, երկարատև հարաբերությունների համար զուգընկեր են փնտրում, ով կիսում է իրենց սոցիալական միջավայրը։
Երկվորյակներ․ լավագույն զուգընկերներ՝ Աղեղնավոր, Ջրհոս
Ուժեղ կողմեր՝ նրբություն, հետաքրքրասիրություն
Թույլ կողմեր՝ նյարդային վիճակ, անհետևողականություն, վճռականության բացակայություն։
Երկվորյակները սոցիալական մարդիկ են, պաշտում են ուրախանալը։ Բնավորության երկակիության պատճառով կարող եք և՛ լուրջ, և՛ անլուրջ լինել։ Հետաքրքրասեր են, ձգտում են աշխարհի մասին իմանալ ամեն բան, այդ պատճառով շատ մարդկանց հետ են շփվում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարծում են, որ սիրային հարաբերություններում շփումը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական կոնտակտը։ Միշտ պատրաստ են սիրախաղի, կարող են շփվել մի քանիսի հետ, մինչև հանդիպեն նրան, ում հետ կարող են հարաբերություններ կառուցել։
Խեցգետին․ լավագույն զուգընկերներ՝ Այծեղջյուր, Ցուլ
Ուժեղ կողմեր՝ զարգացած երևակայություն, նվիրվածություն, կարեկցանք
Թուլություններ՝ կամակորություն, հակվածություն մանիպուլյացիայի։
Խեցգետինները չափազանց զգացմունքային են, կապված տան, ընտանիքի հետ։ Հոգ են տանում ընտանիքի անդամների մասին, կարեկցում մարդկանց։ Չափազանց զգացմունքային են, ինչի արդյունքում դժվարանում են ներգրավվել միջավայրին։ Սիրային հարաբերություններում Խեցգետիններն ամենաշատը զգացմունքներն են գնահատում։ Նրանց համար կարևոր է նաև միասին անցկացրած ժամանակը, որը հնարավորություն է տալիս զարգացնել և ամրացնել հարաբերությունները։
Առյուծ․ լավագույն զուգընկերը՝ Ջրհոս, Երկվորյակներ
Ուժեղ կողմերը՝ ստեղծագործական, զգացմունքային մոտեցում
Թուլություններ՝ ինքնավստահություն, եսասիրություն։
Լիդեր են, ինքնավստահ, ստեղծարար, կարող են հաջողության հասնել գրեթե յուրաքանչյուր բնագավառում։ Հիմնականում շատ ընկերներ ունեն, առատաձեռն են, հավատարիմ, բարեսիրտ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մշտապես փորձում են ճանաչել իրենց, աճել, կարող են եսասեր լինել։
Սիրահարված Առյուծն առատաձեռն է, կրքոտ։ Նրանք զուգընկեր է հարկավոր, ով ինտելեկտուալ նույն մակարդակն ունի։ Ցանկացած հարաբերության մեջ լիդերի դեր են ստանձնում։
Կույս․ լավագույն զուգընկերներ՝ Ձկներ, Խեցգետին
Ուժեղ կողմեր՝ նվիրվածություն, աշխատասիրություն
Թուլություններ՝ չափազանց անհանգստություն, քննադատական մոտեցում սեփական անձի և մյուսների նկատմամբ։
Կույսերը կենդանակերպի ամենազգուշավոր նշանն են։ Ձգտում են լավագույնս ծրագրել սեփական կյանքը։ Նրանց հաճախ են սխալ հասկանում, քանի որ Կույսերը հաճախ չեն կարողանում ընդունել սեփական զգացմունքները։
Կշեռք․ լավագույն զուգընկերներ՝ Խոյ, Աղեղնավոր
Ուժեղ կողմեր՝ համագործակցելու կարողություն, արդարություն
Թուլություններ՝ վճռականության բացակայություն, խուսափում առերեսումից։
Կշեռքները տարված են հավասարակշռության գաղափարով։ Նրանք խուսափում են կոնֆլիկտներից։ Կարիք ունեն հասկանալու, որ սեփական կարծիքն ունեն։ Մշտապես ձգտում են նոր գիտելիքներ ստանալ, կյանքը հարստացնում են երաժշտությամբ և արվեստով։ Հարաբերություններում ևս ցանկանում են հավասարակշռություն գտնել։ Խորը, զգացմունքային կապ են որոնում։
Կարիճ․ լավագույն զուգընկերներ՝ Ցուլ, Խեցգետին
Ուժեղ կողմեր՝ խիզախություն, հնարամտություն
Թուլություններ՝ խանդ, փակվածություն։
Կրքոտ են, խիզախ, համառ։ Գնահատում են ազնվությունը, գաղտնապահ են։ Հանգիստ վարքագիծ են դրսևորում, տանել չեն կարողանում սուտը։ Կենդանակերպի ամենազգացմունքային նշանն են։ Մտերմությունը շատ կարևոր է նրանց համար։ Կարիճները հարաբերությունները կառուցում են վստահության և միմյանց հասկանալու հիմքի վրա։
Շարունակությունը՝ այստեղ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...