Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Հասարակություն

Ucom-ը մեկնարկում է Հայաստանի մարզերում ցանցերի վերազինման աշխատանքները

Ucom-ը սկսում է Հայաստանի մարզերում ցանցի վերազինման աշխատանքները, որոնց նպատակն է հզորացնել և ընդլայնել 4G+ ցանցը մարզերում, ինչպես նաև հիմք ստեղծել 5G ենթակառուցվածքի համար։ 

Սարքավորման առաջին խմբաքանակով ընկերությունը ստացել է Nokia բրենդի վերջին սերնդի բազային կայանները, որոնք կտեղադրվեն Հայաստանի մարզերում: Դա կապահովի LTE շարունակական ծածկույթ և տվյալների փոխանցման արագության բարձրացում:

Այս վերջին սերնդի բազային կայանները միաժամանակ կարող են սպասարկել այսօր գոյություն ունեցող բոլոր կապի տեխնոլոգիաները, մասնավորապես՝ 3G/4G+-ը, ինչպես նաև 5G տեխնոլոգիայի անցումը ապագայում կկատարվի միայն ծրագրային ապահովման վերակազմավորմամբ։ 

«Մեր տեսլականին համաձայն, մարզային ցանցերն ընդլայնելն ու վերազինելը մեր հիմնական նպատակներից է, ինչպես նաև ապագայի ցանց կառուցելը, որը հնարավորություն կտա հեշտությամբ անցնել 5G տեխնոլոգիայի։ Այսօր մենք առաջին քայլն ենք անում մեր գործընկեր Nokia-ի հետ, բայց մեր բաժանորդները արդեն շատ շուտով կզգան տարբերություն ու հասանելիություն կունենան մայրաքաղաքին համարժեք կապի ծառայություններին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Nokia-ի հետ Ucom-ը  արդիականացնելու և ընդլայնելու է շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G-ին անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն թարմացնելու է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները,  ներդնելու է նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց։