Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Էկվադորյան Ամազոնը անցնում է արևային էներգիայի. փոխակերպում է Աչուա համայնքը

Էկվադորյան Ամազոնի 100 բնակչությամբ հեռավոր գյուղը զգալի վերափոխման է ենթարկվել, և որի օրինակը կարող է ձևավորել ողջ տարածաշրջանի ապագան, գրում է mymsk.online-ը: Աչուա համայնքը, որն ավելի քան 40 տարի դեմ էր հանդես գալիս նավթի արդյունահանմանը, որը ոչնչացնում է իրենց հայրենիքը, այժմ անցնում է արևային էներգիայի: Այդ քայլն ուղղված է ինքնաբավության հասնելուն և
էկոլոգիական հավասարակշռության հաստատմանը, և դա չնայած նավթի մեծ պաշարների մոտիկությանը։

Փոխակերպումը սկսվեց արևային նավակների ներդրմամբ, որոնք տրամադրվել էին ոչ առևտրային Kara Solar կազմակերպության կողմից որպես ավանդական բենզինով աշխատող նավակների այլընտրանք: Այդ բնությունը չաղտոտող նավակներն արդեն սպասարկում են 12 Աչուա համայնքներ նպաստելով նրանց կայուն զարգացմանը:

Կրթական առումով էլ Կապավիի Լաս Թունաս դպրոցում, նաև Kara Solar-ի ջանքերի շնորհիվ, տեղադրվել են արևային վահանակներին, որոնք ապահովել են Wi-Fi և նոր կրթական հնարավորություններ երեխաների համար, որոնք նախկինում սահմանափակված էին ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությամբ:

Արևային էներգիան խթանել է նաև էկոտուրիզմի զարգացումը։ Kapawi Ecolodge-ը՝
արևային մարտկոցներով լուսավորված էկո-հյուրանոցը, գրավում է զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Ամազոնի գեղեցկությունը նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության իրենց հետքը:

Աչուա համայնքը նաև ստացել է արևային էներգիայով աշխատող ռադիո՝ կարևոր վթարային կապի համար։

Էկվադորյան Ամազոնում արևային էներգիայի այս անցումը ցույց է տալիս Աչուա համայնքի հանձնառությունը շրջակա միջավայրը պաշտպանելու և կայուն ապագայի ապահովման ձգտելուն՝ չնայած նավթային հանքավայրերի մոտ տարածաշրջանի դիրքի հետ կապված մարտահրավերներին:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]