Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը Հայաստանի համայնքներում

Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում հերթական արևային կայանն է տեղադրվել՝ այս անգամ Վանևան համայնքում։ 

9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով։ 

Նման կանաչ լուծումը ոչ միայն դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի շրջակա միջավայրի վրա, այլ նաև թույլ է տալու համայնքին որոշակի միջոցներ տնտեսել և ուղղել դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը։ 

«Շրջակա միջավայրը մեզ համար կարևորագույն արժեքներից է, և մենք շատ ուրախ ենք կանաչ տեխնոլոգիաների միջոցով մարդկանց կյանքը բարելավել։ Ucom-ն իր պարտքն է համարում իր համաքաղաքացիների կյանքի որակը լավացնել ոչ միայն բարձր որակի ծառայություններ մատուցելով, այլ նաև այսպիսի արդյունավետ և օգտակար համագործակցությունների շնորհիվ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Սա արդեն չորրորդ համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն է, որ իրականացրել ենք Ucom-ի աջակցությամբ։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ իրականացված աշխատանքը ունենա երկարատև ու կայուն ազդեցություն համայնքի համար և Վանևանում իրականացված ծրագիրը դրա վկայությունն է», - նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում  UCOM ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին  նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար։ Շնորհակալ եմ, որ մեր կողքին եք  և բնակավայրերում կատարում եք նմանատիպ  բարի գործեր։ Ներկաներին տեղեկացնեմ, որ Վանևան բնակավայրում տեղադրվել է 10 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի նպատակն է բնակավայրին պատկանող համայնքային ենթակառուցվածքների էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը, որի արդյունքում  կտնտեսվի դրամական միջոցներ և տնտեսված դրամական միջոցները կօգտագործվեն համայնքային այլ խնդիրների լուծման համար։ Լիահույս եմ, որ նմանատիպ առիթներ նորից կունենանք», - ասել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Նշենք, որ նույն ծրագրի շրջանակում արևային կայաններ են տեղադրվել Գողթանիկ, Աղավնաձոր և Ռինդ գյուղերում։