Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

4․017․648 դրամ՝ «Իմ անտառ Հայաստան»-ին․ «Մի դրամի ուժ»-ի ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

IDBank-ն ու Idram-ն ամփոփում են  «Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ծրագիրը, որի շահառուն, ինչպես նախապես հայտարարվել էր, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է։ Կուտակված 4․017․648 դրամը հասարակական կազմակերպությունն ուղղելու է Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։

Ընկերություններից տեղեկացնում են, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն  «4090»  հիմնադրամն է։ Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է․

«Ստեղծված լինելով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ հիմնադրամը աջակցում է հայրենիքի պաշտպաններին՝ կրթավճարների փոխհատուցման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման և վերապատրաստումների իրականացման միջոցով խթանելով նրանց հայրենիքում ապրելու և արարելու ձգտումը։ Քանի որ կրթությունը կարևորող և մասնագիտական տեսանկյունից կայացած երիտասարդները մեր հասարակության հիմքն են, այս ամիս որոշեցինք, որ ապրիլ ամսվա շահառուն կլինի հենց 4090 հիմնադրամը»։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանն ասել է․

«Մեր հիմնադրամի լավ բարեկամ IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում տրամադրված գումարն ուղղվելու է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը, որը հնարավորություն է տալու շուրջ հարյուր երիտասարդի փոխել կյանքի որակը կրթության միջոցով: Մեզ համար մեծ պատիվ է 2-րդ անգամ լինել «Մի դրամի ուժի» շահառու, քանի որ վստահությունը մեր հիմնադրամի անկյունաքարերից մեկն է: Խորհրդանշական է նաև, որ այս անգամ մենք դառնում ենք ապրիլ ամսվա շահառու, քանի որ մեր ուսանողներից մի քանիսը հանդիսանում են հենց 2016 ապրիլյան պատերազմի մասնակից նաև և իրենց համար սա խրախուսման շատ լավ առիթ է:

Ուրախալի է, որ «Մի դրամի ուժ»-ը կարևորում է կրթությունը և գնահատում պատերազմի մասնակցի սխրանքը», - հավելել է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն, Իրինա Փահլևանյանը:

Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան․ այդ նպատակով պարզապես կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածովIDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք ավելի քան 20․000 վաճառակետերում՝ ակնթարթային կերպով կատարելով Ձեր ֆինանսական գործարքները։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից