Երեկ՝ ապրիլի 3-ին, SHAMSHYAN.com է դիմել Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ 37-ամյա Վիտալի Աբրահամյանը, ով իր ու կնոջ կողմից իրենց զայրույթն էին ուղղում Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»՝ ժողովրդին հայտնի «Մարգարյան» ծննդատան որոշ բժիշկների հասցեին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Վ․ Աբրահամյանը ասում էր․ «2 ամիս սպասել ենք «Մարգարյան» հիվանդանոցից լավ լուրի։ 2 ամիս առաջ վաղաժամ ծննդաբերության սպառնալիքով 24-ամյա կնոջս՝ Ասիա Շահնազարյանին բերել ենք նշված կենտրոն։
Ամեն օր տեղեկություն եմ ունեցել նրա մասին և երբևե առողջական խնդրներ չի ունեցել, նույնիսկ ճշտել էինք, որ երկվորյակ աղջիկներ ենք ունենալու։
Երեխաներին անուներ էինք որոշել, առաջին անհրաժեշտության պարագաներ էինք գնել ճուտիկներիս համար, բայց ապրիլի 2-ին, գիշերը ժամը 1-ից փորձել եմ հիվանդանոցից, այդ թվում՝ ծնունդ ընդունող Սոնա Աբելյանից տեղեկություններ իմանալ կնոջս ու երեխաների մասին, սակայն ոչ մի արդյունք։
Ժամեր անց իմ բազմաթիվ հեռախոսազանգերից հետո տեղեկացնում են, թե երեխաներից մեկը մահացած է ծնվել, իսկ մյուսի ու կնջոս կյանքը մազից է կախված։ Զարմացանք ու զայրացանք, որ ինչու կեսարյան հատումով չեն կատարել ու եթե այդպես անեին և՛ երեխան կապրեր, և՛ մյուս երեխաս ու կինս հիմա «կենաց մահու պայքար» չէին տա։
Ով է տեսել 21-րդ դարում նման փնթի ծնունդ ընդունեն բժիշկները։ Ծնունդ ընդունող բժշկուհին ասում է, թե բաժնի վարիչը արգելել է, որ կեսարյան անեն, քանի որ վստահ էր, որ կինս իր ուժերով երկվորյակներին լույս աշխարհ կբերի։ Արդեն դիմել ենք ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից մեզ հայտնել են, որ կազմել են նյութեր և դիմումի հետ փոխանցել են քննչական բաժին։ Հիմա սպասում ենք, որ քննիչը մեզ կկանչի։
Ճիշտ է, մեր երեխային հետ չենք բերի, բայց մեր ցանկությունն է, որպեսզի նման բժիշկները, որոնց պատճառով դեռ լույս աշխարհ չեկած երեխաներ են մահանում, պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ․ Աբրահամյանն ու Ա․ Շահնազարյանը իրենց խնամքի տակ ունեն 3 անչափահաս երեխաներ՝ 2 տղա, 1 աղջիկ և ընտանքի կազմելուց առաջ, նրանց նպատակն է եղել, որ 7 շնչով սեղան նստեն։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ