Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Դանիացիների նոր ձեռքբերումներն արևային էներգիայի ոլորտում

Դանիայի տեխնիկական համալսարանի ֆիզիկոսների և ինժեներների թիմը լուրջ առաջընթաց է գրանցել արևային էներգետիկայի ոլորտում։ Գիտական ամսագրում հրապարակված նրանց հետազոտությունը բացահայտում է սելենի և սիլիկոնի օգտագործմամբ տանդեմային արևային տարրերի ստեղծման պոտենցիալը։ Նյութերի այդ միախառնումը թեորեապես կարող է ավելացնել արևային տարրերի արդյունավետությունը մինչև 40 %։

Արևային մարտկոցներն արդեն վաղուց դարձել են համաշխարհային էներգետիկայի կարևոր մասը և թույլ են տալիս կրճատել կախվածությունն արդյունահանվող վառելիքից՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները, բայց առկա արևային տարրերը դեռևս հարկավոր է բարելավել։ Ներկայումս դրանք կարողանում են կլանել արևային էներգիայի ընդամենը 27 %-ը, ինչը մոտ է տեսական առավելագույն սահմանաչափին, իսկ դանիական հետազոտողներն առաջարկում են օգտագործել սելենը որպես սիլիկոնի լրացուցիչ նյութ, որպեսզի բարձրացնեն արևային տարրերի արդյունավետությունը։ Սելեն կոչվող նյութն ընդունակ է արևային լույսի ավելի լայն սեկտր կլանել և դա նրան կատարյալ հավելում է դարձնում։

Արևային տարրերի ստեղծման համար հատուկ տեխնոլոգիա են մշակել, որտեղ քիմիական ռեակցիաների միջոցով ստանում են համապատասխան ծածկույթ։ Գիտնականների թիմը վստահ է, որ մի շարք փորձերից հետո կկարողանան արդյունավետությունը հասցնել մինչև 40 %։

Այս լուրջ ճեղքումը թույլ կտա Եվրամիությանը նոր հեռանկարներ բացել արևային վահանակների և մարտկոցների արտադրության համար, ինչպես նաև պայքարել չինական ավելի էժան արևային սարքավորումների դեմ։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անի Պապյան