Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Կոնվերս Բանկ՝ իր Converse Leasing պրոդուկտով կմասնակցի Leasing Expo ամենամյա ցուցահանդեսին: Բանկի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ բիզնեսի ֆինանսավորման առաջարկներին, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ լրացնել ֆինանսավորման հայտ:
«Ինչպես և նախորդ Leasing Expo-յում, մեր տաղավարը առանձնանալու է յուրահատուկ մթնոլորտով ու ջերմությամբ: Ցուցահանդեսին ներկայանալու ենք ոչ միայն Converse Leasing պրոդուկտով, այլև լիզինգի ֆինանսավորման այլ հնարավորություններով: Մենք պատրաստ ենք լսել յուրաքանչյուրին, ընտրել կոնկրետ բիզնեսի առջև ծառացած խնդիրների լուծման լավագույն գործիքը և հաճախորդի հետ անցնել կայացման ու զարգացման ողջ ճանապարհը»,- ասել են Կոնվերս Բանկում:
Հավելվել է, որ Converse Leasing-ի շնորհիվ զգալիորեն ընդլայնվել են ընկերությունների՝ տեխնիկական վերազինման, նոր սարքավորումներով ու դրանց բաղկացուցիչ մասերով համալրման հնարավորությունները:
Հաշվի առնելով ֆինանսական հոսքերի արժույթը, կարիքները, հնարավորություններն ու ցանկությունները՝ լիզինգի ֆինանսավորում կարելի է ստանալ երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո: Լիզինգի առավելագույն գումարը 1 մլրդ ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, մարման առավելագույն ժամկետը՝ 84 ամիսը: Հայտի ուսումնասիրման, լիզինգի վերջնական վճար, լիզինգի վաղաժամ մարման վճար չի պահանջվում:
Ցուցահանդեսի ժամանակ Կոնվերս Բանկի տաղավարի այցելուները հնարավորություն կունենան նաև ծանոթանալ ծանոթանալ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակում ֆինանսավորման մանրամասներին և սուբսիդավորման հնարավորություններին, ինչպես նաև Բանկի այլ բիզնես առաջարկների:
Converse Leasing-ի մանրամասներն՝ այստեղ, հեռախոսահամար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ