Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Աշխարհ

Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության ոլորտում համագործակցության ապագա համաձայնագիրը չպետք է ավելի վատ լինի, քան Ամերիկայի և Իսրայելի միջև գործող հուշագիրը, որի շրջանակում Իսրայելն արդյունավետ օգնություն է ստանում Իրանի կողմից սպառնալիքի դեպքում: Այս մասին Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ Միացյալ Նահանգների հետ անվտանգության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքային հանդիպման արդյունքներով։

Այս հանդիպմանը մասնակցել են պատվիրակության անդամները, որոնք մասնակցում են Ուկրաինայի և այլ պետությունների միջև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերի մշակման և պատրաստման բանակցություններին, հայտնում է unian.net-ը։

«Այս համաձայնագիրը պետք է օրինակ լինի, հաշվի առնի Միացյալ Նահանգների իրական հնարավորությունները և Ուկրաինայի կողմից արդեն իսկ ստորագրված անվտանգության համաձայնագրերի լավագույն տարրերը»,- ընդգծել է Երմակը։

Մասնավորապես, հանդիպմանը քննարկվել են ապագա փաստաթղթի հիմնական տարրերը, արդեն կնքված ինը երկկողմանի անվտանգության համաձայնագրերի ուժեղ կողմերը և գործողությունների ալգորիթմը ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային ռազմական օգնության մասին որոշում ընդունելուց անմիջապես հետո։

Ինչպես նշել է Երմակը, իրենք ամերիկացի գործընկերների հետ անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։

Նա հավելել է, որ համաձայնեցվել են գործողությունները նախապատրաստվելու հաջորդ փուլին, ինչը թույլ կտա առաջընթաց գրանցել փաստաթղթի նախագծի տեքստում։

«Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի համաձայնագիրը չպետք է ավելի վատ աշխատի, քան Իսրայելի հետ ամերիկյան հուշագիրը, որը հաստատել է դաշնակիցների համատեղ գործողությունների արդյունավետությունն Իսրայելի վրա Իրանի զանգվածային հարձակումը հետ մղելու ժամանակ»,- ընդգծել է Երմակը։