Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան

 Iravaban.net-ը գրում է.

Ժամանակակից հանքարդյունաբերության պայմաններում, եթե ընկերությունը գործում է միջազգային ստանդարտներին համահունչ, ընկերությունն ուղղակի պարտավոր է գրանցելու այն սոցիալական և բնապահպանական բացասական ազդեցությունները, որոնք կարող են արձանագրվել ազդակիր համայնքներում։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Կայուն զարգացման և բնապահպանության փորձագետ Հայկ Ակարմազյանը։

«Առանց այդ ռիսկերը կառավարելու որևէ մի լուրջ կամ խոշոր հանքարդյունաբերական ընկերություն չի կարող ներգարվել ֆինանսական միջոցներ, օգտվել «կանաչ» ֆինանսավորումից, ինչպես նաև չի կարող ունենալ գործունեության, պայմանական ասած՝ լիցենզիա, այսինքն համայնքն ուղղակի թույլ չի տա տվյալ ընկերությանը գործել իր համայքնում, եթե միջազգային ստանդարտները չպահպանվեն։ Այնպես որ, եթե այսօր Հայաստանում դեռևս մնացել է որևէ հանքարդյունաբերական օբյեկտ, որը չի պահպանում այդ պարտավորությունները, ապա ապագայում դժվար է պատկերացնել նման ընկերության գործունեությունը մեր երկրում»,-նշեց փորձագետը։

Հայկ Ակարմազյանի խոսքով՝ Հայաստանում առաջատար ընկերություններն ակտիվ են այս առումով։

«Ընկերությունները բավականին լուրջ ծրագրեր են իրականացնում, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այնպես էլ մյուս ընկերությունները․ ունեն աշխատակիցների առողջական ապահովագրություն, ունեն բազմաթիվ բնապահպանական առաջադիմական տեխնոլոգիաների մշակման և ներդրման նախաձեռնություններ։ Կարծում եմ, որ այս ոլորտը մեր երկրում գնում է դեպի զարգացում»,-ասաց նա։

Հավելենք, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ նշվում է, որ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրը ոչ միայն բացասական ազդեցությունները մեղմելն է, այլ նաև զուտ դրական ազդեցություններ ձևավորելը։ Ե՛վ բնապահպանական, և՛ սոցիալական ժամանակակից լավագույն չափանիշներին հետևող հանքարդյունաբերական նախագծերը հիմնված են այն սկզբունքի վրա, որ մեղմեն ցանկացած հասցված վնաս և ավելացնեն այլ վայրում կամ այլ միջոցով դրական ազդեցություն։

Եթե նախկինում նպատակը սահմանվում էր՝ հաշվեկշռի ոչ մի կորուստ սկզբունքով, այսինքն՝ կտրված ծառերի կամ ազդեցության գոտում մնացած կենդանիների փոխարեն ստեղծել այլ տարածքներ՝ կենսաբազմազանությունը վերականգնելու համար, ապա այսօր ձգտում են անել ավելին, քան միայն վնասի վերականգնումը, և ընդհանուր առմամբ դրական հաշվեկշիռ ապահովել։

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների արդյունքում ակնկալվում է, որ ոչ միայն կմեղմացվեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, այլ նաև աստիճանաբար կստեղծվեն դրական բնապահպանական և սոցիալական ազդեցություններ: Այս դրական ազդեցությունները պետք է հանրագումարով գերազանցեն բացասական ազդեցությունները, որպեսզի երկրում գրանցվի զուտ դրական ազդեցություն: