Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Չինաստանից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը եռակի բարձրացնելու մասին։ Մասնավորապես, նախօրեին Պիցվորգում կայացած հանրահավաքում Բայդենը նշել է, թե մտադիր է Չինաստանից պողպատի և այլումինի ներկրման մաքսատուրքերը 7,5-ից հասցնել 25 %-ի։

Առաջին հերթին ալյումինի մաքսատուրքերի բարձրացումը նպատակ ունի օգնել արևային վահանակներ արտադրողներին։ Ալյումինն ավելի լավ թողունակություն ունի, քան պղինձը, հենց այդ պատճառով էլ արևային տարրերի համար որպես հիմնական հումք օգտագործվում է ալյումինը, որն ավելի ճկուն է, հեշտ մշակվում է և էժան է, քան չժանգոտվող պողպատը։

Ամիսներ առաջ ԱՄՆ իշխանությունները բարձրացրել էին մաքսատուրքերը Չինաստանից արևային վահանակների և մարտկոցների ներկրման համար՝ այդ կերպ ոչ շահութաբեր դարձնելով չինական արևային տարրերի ներմուծումը։ Փախարենը՝ Չինաստանն ավելացրել էր ալյումինի արտահանումը ԱՄՆ՝ այդ կերպ ազդելով ընդհանուր շուկայի տրամաբանության վրա։ ԱՄՆ ալյումին արտադրողները լուրջ վնասներ էին կրում, քանի որ բիզնեսը բանականաբար նախընտրում է ավելի էժան ալյումինը։ Եվ այժմ չինական այլումինի մաքսատուրքերի շեշտակի բարձրացումը մինչև 25 %, ոչ շահութաբեր է դարձնում չինական ալյումինի տեղափոխումը ԱՄՆ, փոխարենը՝ ամերիկյան արտադրողները հնարավորություն են ունենալու ավելացնել իրենց արտադրությունների ծավալները և ամերիկյան արևային վահանակների ու մարտկոցների մեջ օգտագործել հենց ամերիկյան ալյումինը։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերութուն ունի՝ «Սոլարոնը»։

Անի Պողոսյան