Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը

Արևային էներգիայով աշխատող մեքենաները դեռ ճանապարհ ունեն անցնելու, և կա դրա գիտական բացատրությունը, գրում է progorodspb.ru-ն։

Հետազոտողները պարզել են, որ մեքենաների մեջ նման տեխնոլոգիաների ներդրման հիմնական խնդիրն արևային մարտկոցների անարդյունավետությունն է, որոնք չեն կարողանում արևից վարելու համար անհրաժեշտ էլեկտրաէներգիա արտադրել։

Համաձայն Popular Science-ի հրապարակած հոդվածի՝ արևային խոշոր ֆերմաներն էներգիա են մատակարարում քաղաքներին և գյուղերին՝ տեղադրելով միլիոնավոր արևային մարտկոցներ: Բայց սովորական մեքենան չունի բավականաչափ մակերես՝ մեծ քանակությամբ արևային էներգիա հավաքելու համար:

Մեկ այլ դժվարություն էլ այն է, որ ներկայիս արևային մարտկոցներն այնքան էլ արդյունավետ չեն արևի լույսը էլեկտրականության վերածելու գործում: Սովորաբար նրանց արտադրողականությունը կազմում է ընդամենը 20 %: Միջին մեքենայի չափսերը չեն գերազանցում 4,4 մետր երկարությունը և 1,75 մետր լայնությունը։ Նման մեքենայի վրա արևային մարտկոց տեղադրելու դեպքում կարելի է ստանալ մոտ 3420 Վտ էներգիա, ինչը բավարար է սառնարանը, լվացքի մեքենան և միկրոալիքային վառարանը գործարկելու, բայց ոչ մեքենայի համար։ Համեմատության համար նշենք, որ էլեկտրական մեքենային 100 կմ/ժ արագությամբ երթևեկելու համար պահանջվում է մոտ 20000 Վտ:

2023 թվականին Tesla-ն իր մեքենաներում օգտագործել է արևային մարտկոցների համակարգ։ Բայց դա հիմնականը չի եղել, ուղղակի մեքենան ավտոմատ անցնում է արևային մարտկոցի միայն արևի ավելորդ լույսի դեպքում։ Արևային մեքենաներ կարելի է տեսնել World Solar Challenge մրցարշավում, որն անցկացվում է երկու տարին մեկ, Ավստրալիայում: Մասնակիցները պետք է անցնեն 3000 կիլոմետր՝ օգտագործելով միայն արևային էներգիան։

Ըստ Times Higher Education-ի, 2018 թվականին Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողներ մշակել են իրենց արևային մեքենան՝ 200 կիլոգրամից պակաս քաշով, կատամարանին նմանվող արտաքինով և 4 քառակուսի մետր արևային մարտկոցներով, որոնք էներգիա են տալիս միակ շարժիչով առջևի անիվին: Պարզ օրը մարտկոցները լիովին լիցքավորվում են յոթ ժամում: Ամբողջական լիցքավորման դեպքում հեռահարությունը կազմում էր 400 կմ, իսկ մեքենայի առավելագույն արագությունը՝ մոտ 120 կմ/ժ։ Բայց Ավստրալիա գնալու փոխարեն ուսանողները մեկնել են ԱՄՆ՝ մասնակցելու ամերիկյան արևային մարտահրավերին: Ցավոք, շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով մեքենան դուրս է եկել մրցարշավից: Թիմի համար շատ ավելի կարևոր է եղել հաղթանակը «Լավագույն առաջին մեքենա» անվանակարգում։ Նրանց մեքենայի կառուցվածքը տարբերվում է ցանկացած այլ արևային մեքենայից:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]