Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտավախություն է հայտնել, թե ՀՀ տնտեսությունն ապագայում կարող է ամբողջությամբ կախման մեջ ընկնել թուրքական տնտեսությունից։
 
2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ շատ բան չի փոխվել։ Տնտեսության աճը, ինչպես վերջին 1-2 տարիներին, այս տարի ևս շարունակվում է ռելոկացիայի, ռեէքսպորտի, հանքարդյունաբերության ու տեղում սպառման հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։

Ապրիլի 25-ին ՊԵԿ–ը հրապարակել է 2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Այն առաջին անգամ գլխավորում է բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ Տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը հայ սպառողներին առավել հայտնի է «Վեստա» առևտրի ցանցով, խոշոր հարկատուների ցուցակի 5-րդ հորիզոնականում է։

Ցանկի 2–րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաև ծխախոտի տեղական արտադրողները և վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները։

Նաիրի Սարգսյանի համոզմամբ` տեխնիկայի ներկրմամբ զբաղվող ընկերությունների, այդ թվում` «Մոբայլ Սենթրի» վաճառքը ՀՀ–ում կտրուկ ավելացել է ի հաշիվ ռուսական շուկայի, քանի որ ՀՀ–ի սպառողական շուկան նման ծավալներ չէր կարող ապահովել։
 
«Օրինակ` խոշոր ընկերությունների` Samsung-ի, Apple–ի արտադրանքը, որը սահմանափակումների պատճառով ՌԴ չի արտահանվում, ձեռք է բերվում այլ երկրների միջոցով` Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄԷ–ի և այլն»,– պարզաբանում է մեր զրուցակիցը` հավելելով, որ նշված արտադրանքը ՀՀ–ից ՌԴ է հասնում ոչ միայն վերարտահանման արդյունքում, այլև անհատական գնումների. ՀՀ–ում գնում են և իրենց հետ տանում ՌԴ, կամ էլ ուղարկում ծանոթի միջոցով։
Ներկրված տեխնիկայի իրացման հնարավոր տարբերակների մասին, Նաիրի Սարգսյանի խոսքով, կարող են հուշել տվյալ հարկատուների վճարած ԱԱՀ–ի և շահութահարկի տվյալները։

«Օրինակ` «Մոբայլ Սենթրի» ԱԱՀ–ն 17 մլրդ–ը գրազանցում է, ինչը նշանակում է, որ մեծ քանակությամբ վաճառք Հայաստանում է տեղի ունեցել։ Մինչև 2 մլրդ էլ շահութահարկն է, այսինքն` երկու տարբերակով էլ իրացվել է։ Բայց ավելի շատ ՀՀ–ում ձեռք են բերել և իրենց հետ տարել ՌԴ»,– նկատում է Սարգսյանը։

Համեմատության համար նշենք, որ տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերության շահութահարկը հունվար–մարտ ամիսներին կազմել է 3.5 մլրդ դրամ, ԱԱՀ–ն`գրեթե 3 մլրդ։

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության ավանդական առաջատար համարվող «Գազպրոմ Արմենիային», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կամ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, Նաիրի Սարգսյանը շեշտում է, որ դրանք իրենց դիրքերը զիջել են ոչ թե որովհետև սկսել են քիչ աշխատել կամ քիչ եկամուտ ստանալ, այլ որովհետև տնտեսության վերոհիշյալ ճյուղն է ինչ–ինչ հանգամանքների հաշվին շատ ավելի մեծ եկամուտներ կարողացել ստանալ և բնականաբար ավելի մեծ հարկեր վճարել։

«Նրանց հարկերի ավելացման հաշվին սրանք իրենց դիրքերը զիջել են,– արձանագրում է տնտեսագետը` հավելելով, որ ներկրման, վաճառքի ու վերարտահանման վրա հիմնված տնտեսության կառուցվածքը, հատկապես, եթե այն տևական ժամանակ է շարունակվում, գուժում է մոտ ապագայում Հայաստանի տնտեսության փլուզման մասին։
 
«Եթե սրան ավելացնենք նաև քաղաքական կոմպոնենտը, ապա չի բացառվում, որ սա միտումնավոր արվող քայլ է Հայաստանի տնտեսության ներուժն ամբողջությամբ ոչնչացնելու և ապագայում ամբողջությամբ թուրքական տնտեսությունից կախման մեջ գցելու համար։ Այսինքն` ամեն ինչ ներկրենք Թուրքիայից և Հայաստանում միայն սպառում իրականացնենք, ինչը մաշեցնում է երկրի ապագա զարգացման ու հզորացման հիմքերը»,– ասում է Նաիրի Սարգսյանը։
Հիշեցնենք` 2023 թ. տարեկան ցուցանիշներով` ՀՀ ամենախոշոր հարկատուն եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, երկրորդը` «ԳՐանդ Տոբակոն», երրորդը` «Գազպրոմ Արմենիան»։ «Մոբայլ Սենթրն» ու «Փրիթի Ուեյը» զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները։