Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը

«Մի դրամի ուժը» ամփոփում է ապրիլ ամսվա ծրագիրը, որի արդյունքում կուտակված 3․913․063 դրամը շահառու «4090» հիմնադրամն ուղղելու է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը՝ շուրջ հարյուր երիտասարդի հնարավորություն տալով կրթության միջոցով փոխել իրենց կյանքի որակը։

«Բացի հիմնադրամին ուղիղ աջակցությունից, մենք արդեն երկրորդ անգամ աջակցում ենք հենց հիմնադրամի շահառուներին։ Այսինքն՝ հիմնադրամի շահառու 2023-2024 ուստարվա շրջանավարտները և ամենաակտիվ  ուսանողները կստանան 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտեր, որոնցով կարող են գնումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն։ Մենք լիահույս ենք, որ այս գումարով ուսանողները կկարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ գրքեր և էլ ավելի խորացնելու գիտելիքներն իրենց ընտրած ոլորտում», – ասել է Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Ընկերություններից տեղեկացնում են՝ «Մի դրամի ուժի» մայիս ամսվա շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն է։

Արդեն երկրորդ անգամն է «Մի դրամի ուժն» անդրադառնում այս հիմնադրամներին։ Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ սա բխում է այն հանգամանքից, որ ընկերությունների ԿՍՊ ծրագրերի հիմքում ոչ միայն նպատակայնությունն է, այլ նաև շարունակականությունը:

«Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունը էպիլեպսիա ախտորոշմամբ երեխաներին ապահովում է այն պրեպարատներով ու հետազոտություններով, որոնք հնարավոր չէ ստանալ պետպատվերի շրջանակներում։ Այս առումով ցանկացած աջակցություն անմիջապես անդրադառնում է շահառու երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի վրա, իսկ դա շատ կարևոր է, քանի որ այս ախտորոշմամբ երեխաների խնդիրների հաղթահարման լավագույն միջավայրն ընտանեկան ջերմ մթնոլորտն է։ Այս  անգնահատելի աջակցության շնորհիվ մեր հիմնադրամը նաև հնարավորություն է ստացել իրականացնել երկար սպասված և ծրագրված բարեգործական միջոցառումներ և նախագծեր», – նշում է Ելենա Բաղդասարյանը։

Բարին գործելը երջանկացնում է մարդուն, իսկ մեզ հետ դա շատ ավելի հեշտ է անել․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ