Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
Fastex-ի մասնագետները շարունակում են ակտիվ մասնակցել միջազգային առաջատար տեխնոլոգիական միջոցառումներին, այդ թվում՝ ապրիլի 9-11-ը Փարիզում կայացած Paris Blockchain Week-ին և ապրիլի 18-19-ը Դուբայում կայացած Token 2049-ին:
TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի կրիպտո էկոհամակարգի առաջատարներին միավորում է Սինգապուրում և Դուբայում՝ առաջարկելով քննարկել և փոխանակել գաղափարներ, զարգացնել համայնքը և կրիպտո ոլորտը:
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին, AKNEYE-ին, էկոհամակարգի նախընտրելի Bahamut բլոկչեյնին, որի PoSA կոնսենսուս ալգորիթմը ներկայացվել և բարձր գնահատականի է արժանացել Big Data and Privacy Computing 2024 միջազգային համաժողովին։
«Ֆասթեքսը պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և լուծումներով: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում Web3-ում, Bahamut Grants-ը առաջարկում է ֆինանսավորման ծրագիր, որը մեծապես նպաստում է բլոկչեյն տիրույթում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանն ու զարգացմանը», - նշել է Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը:
Փարիզյան երեք հագեցած օրերի ընթացքում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է «Ընթացիկ հակասությունները և դրանց ազդեցությունը բլոկչեյն քաղաքականության վրա» և «Էթիկական նկատառումները և սոցիալական հետևանքները բլոկչեյնում» թեմաներով պանելային քննարկումներին՝ կիսվելով բլոկչեյն ոլորտի կարգավորումների վերաբերյալ իր տեսակետով:
Իսկ արդեն Դուբայում կայացած Token 2049-ի շրջանակում Fastex-ը կազմակերպել է նաև տեղեկատվական հանդիպումների շարք ftNFT ֆիջիթալ սփեյսում՝ ներկայացնելով Fastex էկոհամակարգի նախընտրելի բլոկչեյնի՝ Բահամուտի տեխնիկական մի շարք առանձնահատկությունները։ Հանդիպման ընթացքում Ֆասթեքսի ներկայացուցիչները և Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավարը մասնակցել են թեմատիկ քննարկումների, անդրադարձել Fastex-ի դրամաշնորհային ծրագրին, խոսել կրիպտո աշխարհի օրենսդրական կարգավորումներից և Web3 ոլորտի այլ թեմաներից։
Նշենք, որ Paris Blockchain Week-ը բլոկչեյն ոլորտի կարևորագույն իրադարձություններից է, որը միավորում է լավագույն բիզնես ղեկավարներին, ներդրողներին, անհատ ձեռներեցներին և ծրագրավորողներին բլոկչեյն ոլորտում գործակցության նպատակով։
Fastex-ը մշտապես ոլորտի զարգացումների առաջնագծում է՝ համաշխարհային ճանաչում ունեցող միջոցառումներում ներկայացնելով էկոհամակարգի Web3 տեխնոլոգիական լուծումները:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր ftNFT առևտրային հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա Շուշանյան
Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել
Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն...
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...