Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան

Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա Շուշանյան

Ո՞վ կմտածեր. ընդամենը 6 տարի առաջ ՀԱՅԻ պայքարը ԹՈՒՐՔԻ դեմ էր՝ ԱՐՑԱԽԻ սահմաններին, իսկ անցած տարի՝ ՀԱՅԸ հայի դեմ էր կանգնած սեփական երկրի ներսում, ԷՋՄԻԱԾՆԻ դարպասների մատույցներում։

Հիմա էլ հայ ես՝ արի ապացուցիր, որ մածունը սպիտակ է, իսկ քո ավետյաց երկիրը ադրբեջանցու «պապենական հողը» չի եղել ու չի լինելու։

Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 18-ին, Եվրոպայի խորհրդի կազմակերպած աշխատաժողովում պետք է հանդես գայի հիմնական ելույթով (keynote speech)՝ խոսելով հանքարդյունաբերության ոլորտում մարդու իրավունքների և պետության դերի մասին։ Ինչ իմանայի, որ արդեն նույն օրվա վաղ առավոտից մտահոգված եմ լինելու իմ երկրում մարդու իրավունքների ընդհանուր վիճակով։ Արագ ավարտեցի ելույթս և ուղևորվեցի Քննչական կոմիտեի բակ։

Հենց այդ գիշեր իրավապահները տնից տարել էին բարերար Սամվել Կարապետյանին Samvel Karapetyan / Սամվել Կարապետյան, որը ժամեր առաջ հանդես էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության հայտարարությամբ։ Այն դարավոր ազգային եկեղեցու, որի դեմ, Փաշազադեից բացի, արշավ էր սկսել նաև երկրի ղեկավարը՝ սկզբում իբր որպես սովորական քաղաքացի, հետո որպես վարչապետ եկեղեցու կյանքին միջամտելու օրակարգեր ստորագրելով, եկեղեցականների, եկեղեցական կանոնների և հավատավոր ժողովրդի նկատմամբ պետական լծակներով ուղղակի ճնշումներով։

Այնուամենայնիվ, այս գրառման մեջ չեմ հրապարակի ոչ Սամվել Կարապետյանին տնից տանելու կադրերը, ոչ էլ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած ամենաամոթալի օրերի նկարները՝ բոլոր տեսակի ուժայիններով «գրոհած»։ Որովհետև, ի հեճուկս աննախադեպ ճնշումների և իշխանության ողջ ռեսուրսի, հայերը համախմբվեցին։

 Փոխարենը հրապարակում եմ Կաթողիկոսի 2026 թվականի ամանորյա ուղերձի հեռարձակման լուսանկարը՝ որպես մեր եկեղեցու ամրությունն և անսասանությունը խախտելու անցած տարվա ձախողում, ինչպես նաև Սամվել Կարապետյանի տան մոտ (այն նույն տան, որտեղից նրան տարել էին կալանքի) հավաքված հազարավոր ծանոթ ու անծանոթ հայերի համախմբման պատկերը։ Այո, մենք միավորվեցինք ու պաշտպանեցինք ՄԵր Ձևով:

Նախ պետք է գնահատել մեր սեփական հաղթանակները:

Սակայն հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է։ Մեկ նկար էլ Օրդուբադից եմ դնում, որը հայերն անվանում են Որդվատ. գտնվում է պատմական հայրենիքի՝ Մեծ Հայքի Վասուրական նահանգի Գողթն գավառում:

Մեկ տարի անց՝ 2026 թվականի հունիսի 18-ին, այդ նույն Որդվատում Ադրբեջանի պետական աջակցությամբ անցկացվում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով փառատոնը, որտեղ կրկին հայտարարվում է, թե ադրբեջանցիների «վերադարձը իրենց պատմական հողեր» այդ երկրի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է։

Դե ինչ, հայե՛ր, ինքնության մարտահրավերները դեռ նոր թափով են սկսվելու։
Բայց արձանագրենք նաև մեկ կարևոր փաստ. արդեն ոչ թե 1, 15 կամ 15.000 ենք, այլ հարյուր հազարավոր հայեր և նրանց ընտանիքներ, որոնք ընդամենը մեկ տարվա ընթացքում զորակոչվել են ինքնության այս պայքարին:

Ինքնության պայքար, որից հետո և որի շնորհիվ կլինի ՀԱՅԱՍՏԱՆ, իսկ այդ Հայաստանում՝ իրական մարդու իրավունք, օրենքի գերակայությունը, առողջ տնտեսություն և ժողովրդավարություն։