Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,                           

Հայաստանի իշխանությունները մի շարք ոչ կոմպետենտ քայլերի արդյունքում երկիրը մտցրել են քաղաքական փակուղի։ Հանրապետության կառավարության անգրագետ, ազգային շահերի դավաճանության մակարդակի գործողություններն առաջացրել են ոչ միայն տավուշեցիների, այլև մեր ողջ ժողովրդի հիմնավորված զայրույթը, որը հիմնավոր կերպով աջակցվում է Հայ Առաքելական Եկեղեցու և մեր երկրի բազմաթիվ հասարակական-քաղաքական ուժերի կողմից:

Հայաստանի ողջ տարածքում սկսված անհնազանդության ակցիան և դրա մասսայականությունը ցույց են տալիս, որ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, այլևս ի վիճակի չէ կառավարել երկիրը, իսկ ժողովուրդը չի ցանկանում հանդուրժել ստեղծված իրավիճակն ու ազգային նվաստացումը: Այս պայմաններում միակ ելքը կառավարության ողջ կաբինետի կամավոր հրաժարականն է։

Իշխանությունը և Հայաստանի ժողովրդի առջև ամբողջական պատասխանատվությունը պետք է ստանձնի բնակչության վստահության բարձր մակարդակից օգտվող, պետական կառավարման բավարար փորձ ունեցող նոր առաջնորդը, որն ի վիճակի է ապահովել Հայաստանի շահերի պաշտպանությունը, նրա տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչպես նաև վերականգնել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ավանդական, դարերով փորձված գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության կորցրած մակարդակը: Դա է պահանջում նաև Հայաստանի սահմանադրությունը՝ կառավարության ղեկավարի իմփիչմենթի դեպքում։ Հայաստանին անհրաժեշտ է առաջնորդ, որը հենց այսօր պատրաստ է ժողովրդին առաջարկել երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու գործողությունների հստակ և թափանցիկ ծրագիր:

Բայց մենք լավ գիտենք, որ Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը։ Այսօր առաջարկվող իմփիչմենթի, նոր ընտրությունների և մյուս տարբերակները թույլ չեն տալիս հաղթահարել ճգնաժամը, այլ միայն խորացնում են համակարգային հակասությունները, հանգեցնում ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի։ Գլխավոր պատճառն այն է, որ երկրի ընդդիմադիր շրջանակներում չկա միասնություն և համաձայնություն, ինչն էլ վստահաբար և հաջողությամբ օգտագործվում է իշխանությունների կողմից ՝ իրենց լիազորությունները պահպանելու համար։  

Ոչ միայն ռեալ ընդդիմադիր ուժերը, այլև բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն հակահայկական ռեժիմի քաղաքականության և գործողությունների հետ, նախ և առաջ պետք է, ի հակակշիռ գործող կաբինետի վարչական և ուժային ռեսուրսի, ընտրեն մեկ միասնական առաջնորդ և վստահեն նրան ՝ պաշտպանելու հայ ժողովրդի շահերը: «Համահայկական ճակատ» կուսակցությունն ու շարժումը առաջարկում են որպես հայ ժողովրդի նոր ներկայացուցչի ընտրության հարթակ օգտագործել մեր նախաձեռնած «Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի» մեխանիզմը:

Առաջին քայլը պետք է լինի Տրիբունալի Խորհրդի ստեղծումը՝ նրա կազմում բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական, երիտասարդական և տեղական կազմակերպությունների լայն ներգրավմամբ: Առաջարկում եմ հենց այսօր դրա կազմում ընդգրկել հայ ժողովրդի հարգանքն ու համակրանքը վայելող Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Բագրատ Գալստանյանին։ Ակնկալում ենք նրա համաձայնությունը, ինչպես նաև առաջարկություններ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից և այլ կազմակերպություններից ՝ խորհրդի կազմում իրենց ներկայացուցիչների վերաբերյալ: Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա և անվերապահորեն աջակցվի Հայաստանում փոփոխություններ պահանջող և Փաշինյանի գլխավորած իշխանությունների կողմից իրականացվող բեսպրեդելի հետ չհամաձայնվող ողջ հասարակության կողմից։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր: Այլ ճանապարհ մենք այսօր պարզապես չունենք։ Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ գոյություն կունենա Հայաստանը, թե ոչ։ Եվ պետք է լինի մեր միակ ճիշտ ընտրությունը։ Միասին մենք կարող ենք պահպանել մեր սիրելի երկիրը և բարգավաճ փոխանցել այն մեր երեխաներին:

«Համահայկական ճակատ» կուսակցության և շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր

Արշակ Կարապետյան