Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը

Կայացել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցի շնորհանդեսը, այն արդեն կարող են ձեռք բերել կենցաղային օգտատերերը և փոքր բիզնեսի ներկայացուցիչները, գրում է Ru.delfi.lt-ը։

Խելացի մարտկոցը արտադրվել է SoliTek ընկերության կողմից, որը հանդիսանում է BOD Group կորպորացիայի մաս: Նոր մարտկոցի արտադրական գիծը ներկայացվել է ապրիլի 19-ին մայրաքաղաքի Բիզնեսի և ինովացիոն կենտրոնում։ BOD Group-ի ղեկավար Վիդմանտաս Յանուլևիչյուսի խոսքով նոր կենտրոնը զրոյական արտանետումների շենք է, որն իրեն ապահովում է անհրաժեշտ ջերմությամբ, ուստի շենքը միացված չէ կենտրոնացված ջեռուցմանը։

SoliTek-ը իր Nova մարտկոցների արտադրությունը կսկսի 2023 թվականին։ Ըստ SoliTek-ի ղեկավար Յուլիուս Սակալաուսկասի, դրա ստեղծման վրա աշխատել են մոտ երեք տարի։ «Միայն հոսքագծում ներդրումները կազմել են մոտ 1,5 մլն եվրո»,- ասել է նա։ Ըստ Սակալաուսկասի, Լիտվայում չկան այնպիսի մասնագետներ, ովքեր ունակ են ստեղծել նման տեխնոլոգիա, ուստի ընկերությունն աշխատել է իր բելգիացի ու թուրք  գործընկերների հետ։ Ընկերությունը վաճառում է 5–40 կՎտ/ժ հզորության արևային մարտկոցներ բնակելի սպառողների և բիզնեսի համար:

Ըստ Սակալաուսկասի 10 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցի միջին գինը 8000 եվրո է, գինը կախված է հզորությունից։ «Նման մարտկոցը ինքնածախսածածկվում է 6-7 տարվա ընթացքում՝ օգտագործելով պետական ​​աջակցությունը»,- ասել է նա։ Նրա խոսքով այդ մարտկոցը օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են չօգտագործված էներգիա պահել արևային էլեկտրակայանից, ինչպես նաև ունենալ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր, եթե տանը հոսանքը անջատվի։ Նա նկատել է, որ նման մարտկոցը կարող է մի քանի օր տունը էլեկտրականությամբ ապահովել։ Ըստ Սակալաուսկասի, ներկառուցված հոսանքի կուտակիչը օգնում է ապահովել, որ չօգտագործված էներգիան հնարավորինս արդյունավետ կերպով պահպանվի: 

SoliTek-ը արևային մոդուլների և էներգիայի պահպանման համակարգերի խոշորագույն արտադրողն է Լիտվայում և ամբողջ Հյուսիսային Եվրոպայում: Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին և հանդիսանում է BOD Group-ի մաս:

Ինչպես հաղորդվում է, Լիտվայում մեկ տարվա ընթացքում արևային մարտկոցների միջին արժեքը նվազել է 80%-ով։ 1 կՎտ հզորությամբ արևային մարտկոցների միջին արժեքը շուկայում այժմ կազմում է 254 եվրո, ինչը 83%-ով ավելի էժան է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ այն կազմում էր 465 եվրո։ Արևային մարտկոցներ վաճառող և արևային էլեկտրակայաններ տեղադրող ավելի քան 30 ընկերությունների հարցումներից հետո պարզվել է, որ այս տարվա մարտին 1 կՎտ արևային մոդուլների միջին արժեքը 24%-ով ցածր է եղել փետրվարի համեմատ։


Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]