Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար

ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» պանելային քննարկումը: Թեմայի շուրջ զրուցել ենք Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

  • Պարոն Զաքարյան, ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը:

  • Կապիտալի շուկաները, նրանցում կատարվող շարժերը, դրանց միտումներն էակալն փոխադարձ ազդեցություն ունեն առանձին երկրների տնտեսությունների և համաշխարհային տնտեսության վրա: Ընդհանրապես տնտեսության զարգացմանը համընթաց ձևավորվող կամ եթե կուզեք ՛՛արտադրվող՛՛ հարստությունը տնօրինման և կառավարման կարիք ունի, ինչը լայն իմաստով ֆինանսական ինդուստրիայի կառավարման օբյեկնտ է: Այդ հարստությունը հոսում է կապիտալի շուկաներ, ձևավորում դրանց հիմնաքարերը, թելադրում առաջընթացի իր կանոնները: Ընդ որում, ավելի լայն համատեքստում կապիտալի շուկաների վրա են ազդում ոչ միայն մեծ տնտեսությունների կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունների կուրսը, այլև աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունները: Նման իրադարձությունների պակաս չունենք, ուստի շատ ենք կարևորում կապիտալի շուկաների վերլուծումը դրանցում տեղի ունեցող շարժերը հասկանալու և որոշակի կանխատեսումներ անելու նպատակով:    
  • Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի կապիտալի շուկան: Որո՞նք են հիմնական մարտահրավերներն և ինչպիսի՞ զարգացման հեռանկար եք տեսնում:

  • Հայաստանում կապիտալի շուկան նոր ձևավորվող ու զարգացող ինստիտուտ է՝ զարգացման ուրույն հնարավորություններով և մարտահրավերներով, ինչպիսիք են՝ ֆինանսական շուկայում գործիքների, ինչպես նաև արժեթուղթ թողարկողների սակավություն, կապիտալի շուկաներ մուտք գործելու թույլ արտահայտված ցանկություն, ներդրումային սահմանափակ հնարավորություններ և այլն:  Ներկայում ավելի արագ զարգանում է դրամական և պարտքային արժեթղթերի շուկան, որի հիմնական մասնակիցները ֆինանսական հաստատություններն են՝ բանկերը: Կան նաև սակավաթիվ բաժնային արժեթղթերի թողարկողներ, որոնց մասնակցությունը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ անկյունաքարային ազդեցություն են ունենալու հետագա զարգացման ընթացքի վրա:

Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա, կարծում եմ, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը կախված է լինելու նոր թողարկողների և թողարկումների քանակային շեշտակի ավելացումից, և թե ինչպես կստացվի այդ ընկերություններին կապիտալի շուկաներ բերելու գործընթացը:

Նախադրյալները արդեն ստեղծվում են. հայտնվել են նոր մասնակիցներ, կա կապիտալի շուկայի պրոդուկտների ստեղծման, գործարկման որոշակի պահանջարկ, ներդրումային բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատություններ և այդ ուղղություններով ձեռնարկված ակտիվ քայլեր:

  • -Ինչպե՞ս կազդի կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ տնտեսության վրա:

 

  • Եթե շատ կարճ ձևակերպենք, ապա պետք է նկատի ունենալ, որ առանց տվյալ ինիստիտուտի կայացման տնտեսության համակողմանի կայուն զարգացումը դժվար պատկերացնելի է: Այն իրացվելիության, երկար փողերի, տնտեսության տարբեր ռիսկային պրոֆիլներ ունեցող ոլորտներում ռեսուրսների ներգրավման անփոխարինելի աղբյուր է, հատկապես կապիտալատար ձեռնարկությունների համար: Կապիտալի շուկան պետության տնտեսական հիմնասյուներից մեկն է, ուստի դրա կայացումը և ինտեգրումը գլոբալ շուկաներին Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար բիզնեսի զարգացման լայն հնարավորությունների հարթակ է: 

 

  • Ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի քաղաքականությունը այս հարցում:

 

  • Որպես Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը, մենք նույնպես կիսում ենք կապիտալի շուկան կայացնելու և զարգացնելու պատասխանատվությունը: Ներկա փուլում տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններին աջակցում ենք արժեթղթերի թողարկման և տեղաբաշխումների իրականացման գործընթացում, հանդես ենք գալիս որպես տարբեր արժեթղթերի շուկա ստեղծող, ձևավորում արժեթղթերում ներդրումներ կատարելու թվային ենթակառուցվածքներ և այլն:

 

  • Ի՞նչ ակնկալիք ունեք պանելային քննարկումից:

 

  • Հաշվի առնելով ընդգրկված փորձագետների շրջանակը մեզ սպասվում է հետաքրքիր և արդյունավետ աշխատանք, որի ընթացքում քննարկվելու ոչ միայն Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող հարցեր, այլև կապիտալի շուկայի զարգացման, մարտահրավերների հաղթահարման միջազգային փորձը: 

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: