Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ, գործադիրի կազմում պատասխանատվություն կիսող պաշտոնյաներ, դատաիրավական գործիքակազմով ընթացիկ հանձնվողական քաղաքականությունը խաթարելու հնարավորություն ունեցող պետական այրեր,
 
Եթե ուշադիր եք, մեր երկրի տարածքներն ու ինքնիշխանությունը հանձնելու գրեթե բոլոր գործողությունների տակ Փաշինյանն իր ստորագրությամբ չի մտնում, նա ամեն ինչ բանավոր է անում, բանավոր պայմանավորվում, բանավոր կարգադրում։ Բոլոր նրանց, ովքեր իրենց ստորագրությամբ, իրենց դեմքով, իրենց գործողություններով կամ անգործությամբ աջակցում են Փաշինյանի հանձնվողական քաղաքականությանը, սթափվելու կոչ եմ անում։
 
Առանց որևէ թույնի, պաթոսի, նենգության եմ ասում, մանավանդ, որ ոմանց անձնապես եմ ճանաչում. այժմ, երբ ծավալվում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, դուք ձեռք եք բերում բացառիկ հնարավորություն՝ մտնելու հաշտության օրակարգի մեջ։ Մի՛ թերագնահատեք թե' այս հնարավորությունը, թե' այս շարժումը։ Գուցե ինչ-որ մարդիկ ձեզ համոզում են, որ այս շարժումն էլ կանցնի կգնա, այս հարվածին էլ կդիմանաք, բայց չէ՞ որ դուք լավ եք հասկանում, որ փլուզվելու է ձեր իշխանական բուրգը վաղ թե ուշ, որ ժողովուրդը երես է թեքել ձեզնից, որ դուք կորցրել եք ձեր երբեմնի իշխանությունը, որ բացառապես ոստիկանապետության ռեսուրսի վրա եք մնացել, մի օր դա էլ է մաշվելու կամ ձեր տակից փախչելու։ Մտածե՞լ եք , որ կարող են լինել քաոտիկ, անվերահսկելի իրավիճակներ։ Ես սրտանց չեմ ուզում, որ այդպես լինի։
 
Այս շարժման գլխին որևէ կուսակցապետ կամ խմբապետ չի կանգնած, այլ մեր եկեղեցու պայծառագույն հայրերից մեկն է, մարդ, ով անսահման բարի սիրտ ունի, ներելու և ամոքելու կամք ու կարողություն, ով խմբային քաղաքական որևէ շահ չունի այս ամենի մեջ բացի Աստծո և ժողովրդի առաջ ստանձնած պատասխանատվությունից։ Օգտվե՛ք այս պատուհանից, ձեռք գցեք այս փրկօղակին։ Մի՛ վախեցեք, որ նեղ վարչախմբի պրոպագանդիստ հանդիսացող ու այս իշխանության մեջ նյութական շահեր հետապնդող ինչ-ինչ մարդիկ ձեզ դավաճան կանվանեն, վախեցեք նրանից, որ Հայոց պատմության մեջ չմնաք հավերժ դավաճան։ Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին։ Մի՛ վախեցեք ձեր կոմպրոմատները հրապարակելուց։ Ոչ ոք անթերի չէ։ Բոլորս էլ մեղքեր ունենք գործած, կանցնի, կգնա հնարավոր կոմպրոմատի վերաբերյալ տպավորությունը, մի քանի օր էլ նախատինք կերեք ժողովրդի մի մասից, բայց օգտվեք սեփական խիղճը մաքրելու այս բացառիկ հնարավորությունից։ Անձնական խայտառակությունն անգամ, եթե այն կա, գերադասելի է ժողովրդի տառապանքից։ Եկե՛ք դեպի հաշտություն, եկե՛ք դեպի Սրբազանը։