Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Փաշինյանը հիմա էլ ՀԱՊԿ-ին է մեղադրում պարտության մեջ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակառուսական քաղաքականությունը՝ ընդհուպ մեղադրելով Ռուսաստանին և ՀԱՊԿ գործընկերներին Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ։

Մինչ օրս Փաշինյանը պատերազմում Հայաստանի կրած պարտության մեղքը բարդել է բոլորի՝ Արցախի իշխանությունների, զինվորականության, ընդդիմության, նաև Ռուսաստանի վրա։ Այժմ էլ հայտարարում է, թե ՀԱՊԿ-ի առնվազն երկու դաշնակիցներ մասնակցել են պատերազմի նախապատրաստական աշխատանքներին և ոչ Հայաստանի կողմից։

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, Փաշինյանին ՔՊ-ական պատգամավորը խնդրել է մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը Բաքվում։ «Հիշեցի մեր զրույցը պատերազմի ժամանակ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ, այդ ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»,- ասել էր Մեհրիբանի մտերիմ Լուկաշենկոն։

Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ինքը փորձում է 4 տարի այլաբանորեն ասել Հայաստանի Հանրապետությանը, ավելին, պնդել, որ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից, հենց մեր դաշնակիցները։ «Ես ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը և այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը»,- ասել է Փաշինյանը։

Իհարկե, դաշնակիցների և հատկապես ՀԱՊԿ-ի մասով կարելի է ունենալ բավականին լուրջ վերապահումներ, դրանք քննարկել նրանց հետ, սակայն առաջին անգամն է, որ Փաշինյանը պարզապես դաշնակիցներին մեղադրում է Հայաստանի դեմ պատերազմ մղելու, Հայաստանի պետականությունը կործանելու ձգտումների մեջ։

Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հատել այլևս բոլոր հնարավոր կարմիր գծերը և Հայաստանը՝ դեպի Արևմուտք շրջադարձի իր քայլերում, խտրություն չի դնում ոչնչի մեջ։

Էրիկ Գարդիշյան