Որպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե ՀԱՊԿ-ի ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պшտերազմին. Զախարովա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում չգիտեն, թե 2020 թ-ի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին խոսելիս որ երկրներն է նկատի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում են, որ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն։
Այս մասին հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերի մասին։
«Մենք ինքնե՞րս պետք է գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն։ Միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել դրանք, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է», - ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին արել է հնարավոր ամեն ինչ, ինչի մասին հայտարարել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա։
Զախարովան հավելել է, որ զինված հակամարտության առաջին օրերից՝ 2020 թվականի աշնանը, ռուսական կողմը ձեռնարկել է ամենաակտիվ քաղաքական-դիվանագիտական ջանքերը՝ հրադադարի հասնելու համար։ ԱԳՆ ներկայացուցիչը նրանց, ովքեր մոռացել են, խորհուրդ է տվել այցելել ՌԴ նախագահի և ԱԳՆ կայքեր, որտեղ հրապարակված է ԶԼՄ-ների համար հայտարարությունների և հաղորդագրությունների ժամանակագրությունը, ինչպես նաև վերանայել պաշտոնական մեկնաբանությունները, այդ թվում ՝ ԱԳՆ–ի գծով։
Նշենք, որ երեկ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր. «2020 թ. 44–օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Նրանք միգուցե իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել կամ իբր մեզ օգնել են, սակայն այդ պատերազմն իրականում ԼՂ–ի մասին չի եղել, քանի որ այդ հարցը նրանք վաղուց իրենք իրենց մեջ փակել են»:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին