Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբ
Քաղաքականություն

Սահմանազատման գործընթացում գործող իշխանությունների քաղաքականությունը, հայ ժողովրդից ճշմարտությունը թաքցնելն է, խաբելը և ստելը․ Արշակ Կարապետյան

Օրեր շարունակ փակ է մնում Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փակել էր գյուղ տանող ճանապարհները, իսկ գործող իշխանություններն իսկական տերոր են սկսել գյուղացիների նկատմամբ։ Նույնիսկ նրանց հետ հեռախոսով շփվող պատգամավորները, ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է փաստում, որ Կիրանցում չափազանց լուրջ խնդիրներ են առաջացել։

Գյուղ գործուղված իշխանականները գյուղացիներին պարզապես պարտադրում են կատարել Ադրբեջանի հրահանգները, դուրս գալ իրենց տներից, որոնցից մի քանիսը հանձնելու են ադրբեջանցիներին։ Շատերի հետ հարաբերվում են բացահայտ շանտաժով, մի մասին վախեցնում, որ իրենց կամ ընտանիքի անդամներին կհեռացնեն աշխատանքից, մյուսներին ահաբեկում քրեական գործերի հարուցումով։

Կիրանց գյուղում երեկ օրվա երկրորդ կեսին կրքերը թեժ են եղել, գյուղացիներից մեկը փորձել է այրել իրեն պատկանող հողատարածքի մի կտորն այն հատվածում, որը սահմնազատման հետևանքով անցնում է ադրբեջանական կողմին։ Իրավապահները կանխել են միջադեպի ծավալումը, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ գործող իշխանությունների հավաստիացումները, թե մեկ երկու տուն են անցնելու Ադրբեջանին իրականում որևէ աղերս չունեն ճշմարտության հետ։ Մի քանի տների բնակիչների՝ այդ թվում նաև վագոն-տնակում տեղավորված խանութի սեփականատիրոջն էլ պարտադրել են դուրս բերել իր ապրանքը, թեև ավելի վաղ հայտարարում էին, որ դեռևս մեկ ամիս ունեն իրենց գործերը կարգի գցելու համար։

Փաշինյանական վարչախումբը հանրության ու հատկապես ավելի խոցելի դարձած սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հարաբերվում է միայն շանտաժով և ահաբեկումներով՝ փակելով ճանապարհներն ու անհատապես ահաբեկումներ իրականացնելով։ Այս ամենն, իհարկե հանգեցնելու է, որ շատ գյուղացիներ ստիպված են լինելու պարզապես լքել իրենց բնակավայրերը, տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր, կամ էլ ընդմիշտ հեռանալ հայրենիքից։

Այն, ինչ անում է փաշինյանական իշխանությունը սեփական երկրի գլխին, ոչ այլ ինչ է, քան պարզ դավաճանություն։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս է արել այս արձանագրումը՝ նշելով, որ հատկապես սահմանազատման գործընթացում գործող իշխանությունները դավաճանական քաղաքականություն են որդեգրել, սեփական հանրությունից թաքցնելով, խաբելով, ստելով, իսկ այդ հատվածում զինվորականներն ու սպաներն առանձնապես ջանքեր չեն գործադրում գործող վարչախմբի քայլերը կասեցնելու համար։

Այս ամենը մեծ արհավիրքի նախերգանքն է։ Եթե Նիկոլ Փաշինյանին և իր թիմին շուտափույթ կերպով չհեռացնեն իշխանությունից, ապա Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։