Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբ
Քաղաքականություն

Փաշինյանը միտումնավոր այրում է կամուրջները

ՀԱՊԿ-ի դեմ իր գործողություններում Փաշինյանը որոշել է հատել հնարավոր բոլոր կարմիր գծերը, այժմ էլ դաշնակիցներին մեղադրում է 44-օրյա պատերազմի նախապատրաստության ժամանակ՝ Հայաստանի դեմ աշխատելու մեջ։

Նախօրեին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր. «44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները ոչ մեր կողմից, ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը, նրանք միգուցե իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել, կամ իբր մեզ օգնել են, սակայն այդ պատերազմն իրականում Լեռնային Ղարաբաղի մի մասին չի եղել, քանի որ այդ հարցը նրանք վաղուց իրենց մեջ փակել են»։

Ըստ Փաշինյանի՝ «այդ դաշնակիցները» օգնել են Ադրբեջանին, իսկ նպատակը եղել է Հայաստանի պետականության չգոյությունը։ Երկու դաշնակիցներից մեկին Փաշինյանն ինքն էլ հաստատել է՝ Բելառուսն է, քանի որ պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանում արած հայտարարություններին։ Լուկաշենկոն ինքն էր Ալիևի հետ հանդիպմանը հաստատել, որ պատերազմից առաջ զրուցել են և եկել եզրահանգման, որ հնարավոր է հաղթանակ տանել պատերազմում։ Երկրորդ դաշնակցի անունը Փաշինյանը չի տալիս, ակնհայտորեն, սակայն, ակնարկում է հենց Ռուսաստանին, թեպետ ռուսական իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ արդեն իսկ փաստել են, որ Փաշինյանի հայտարարությունները վերաբերում է իրենց, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այլ մեկնաբանություն է տվել, նշել, որ Մոսկվայում չգիտեն, թե 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանին օգնելու իմիտացիայի մասին խոսելիս, որ երկրներն է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում են, որ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն։

«Մենք ինքներս պետք է գուշակենք, թե հետո մեզ կպատմեն, միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել դրանք, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է Զախարովան, հավելել, որ Ռուսաստանն արել է հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա։

Կարինե Սարգսյան