Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Աշխարհ

Ռուսաստանն ամսական 24,000 զինվոր է կորցնում Ուկրաինայում. Շոլց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինական պատերազմում ամեն ամիս սպանվում կամ ծանր վիրավորվում է մինչև 24,000 ռուս զինվոր, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Կան թվեր, որոնք վկայում են ամսական 24,000 ռուս զինվորի մասին, որոնք սպանվել կամ ծանր վիրավորվել են»,- «Քաղաքացիական երկխոսություն» միջոցառման ժամանակ ասել է Գերմանիայի կանցլերը։ Նրա այս խոսքերը մեջբերել է dw.com կայքը:

Նա ընդգծել է, որ սա, ինչպես և խաղաղ բնակիչների մահը, Պուտինի «կայսերապաշտական մոլուցքի» հետևանքն է։ Ռուսաստանի Դաշնության նախագահը Ուկրաինան և Բելառուսը համարում է Ռուսաստանի մաս, հետևաբար խախտել է սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, որը գործում է Եվրոպայում տասնամյակներ շարունակ, նշել է Գերմանիայի կանցլերը։

Պատերազմի ընթացքում ռուսական բանակի կրած կորուստների մասին հավաստի տվյալներ չկան։ Mediazona հրատարակության և BBC-ի ռուսական ծառայության լրագրողները կամավորների հետ մինչև 2024 թվականի ապրիլը բաց աղբյուրներից պարզել են ավելի քան 50,000 զոհված ռուս զինվորականի անունները։ Նույն ամսին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն պատերազմում Ռուսաստանի հնարավոր կորուստները գնահատել է 450,000 մարդ։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը հունվարին խոսել է սպանված 315,000 ռուս զինվորականի մասին։

Պաշտոնական տվյալներ չկան նաև այս ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին։ 2024 թվականի փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հայտարարել է 31,000 սպանված ուկրաինացի զինվորի մասին: