Վարչախումբն անցել է բռնաճնշումների և ուժային գործողությունների
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժման հաղթարշավը թուլացնելու համար գործող վարչախումբն անցել է լիակատար բռնաճնշումների։ Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում ձերբակալվել են մի քանի անձինք, որոնց մեղադրում են իբր շահագրգռելու՝ մարդկանց հանրահավաքին բերելու համար։
Բնավ ոչ տարօրինակ զուգադիպությամբ իշխանության թիրախում են Արցախի իշխանությունների ներկայացուցիչները։ Ընդամենը 2 օրվա ընթացքում իրավապահ համակարգը ձերբակալել է Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի քաղաքապետերին, հաղորդագրություններ տարածել, թե վերջիններս հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց են շահագրգռել, նաև քրեական գործեր են հարուցել այլ հոդվածներով։
Ըստ էության՝ սա ոչ այլ ինչ է, քան փաշինյանական վարչախմբի վախի դրսևորում։ Ձերբակալվածներից մեկն էլ գինեգործ Հայկ Շահնազարյանն է, Բագրատ սրբազանի մտերիմ ընկերներից մեկը, որը բնականաբար աջակցություն է հայտնել ընդդիմադիր շարժմանը և անմիջապես հայտնվել գործող վարչախմբի թիրախում։
Հանրահավաքի մասնակիցների թիվը նվազեցնելու համար էլ քննչական կոմիտեն և այլ իրավապահ կառույցներ առանց դադարի հաղորդագրություններ են տարածում՝ փորձելով վախի մթնոլորտ սերմանել, հայտարարել են, որ քրեաիրավական գնահատական են տալու ակցիաների, հավաքների շրջանակներում հանցավոր դրսևորումներին, այդ գործողությունները կատարող անձանց արարքներին։
Հայաստանի 33-ամյա անկախության ընթացքում գրեթե նման դեպքեր չէին արձանագրվել, երբ հանրահավաքներից առաջ իրավապահ համակարգը բացահայտ սպառնալիքներով հանդես գա, ինչը վկայում է ընդամենը մեկ բանի մասին՝ իշխանության վախի, որևէ այլ հանգամանք այս ամենում չկա, իսկ ընդդիմությունը բավական ակտիվ է աշխատում՝ կարողանալով խափանել ոստիկանների բոլոր մտահղացումները։
Ալինա Մելքումյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին