Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին

Այս տարվա Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ավելի ազդեցիկ և լուսավոր է ստացվում, քան երբևէ: Ucom ընկերության աջակցությամբ փառատոնի շրջանակում շարունակում է գործել Երիտասարդական անկյունը, որտեղ չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվում են հնարավորությունների էքսպո և տարատեսակ աշխատարաններ։

Երիտասարդական անկյունն այս տարի կազմակերպվել էր առաջին անգամ, սակայն թե՛ մասնակից կազմակերպությունների և թե՛ այցելուների մեծ հետաքրքրությանը հուշում է կազմակերպչական թիմին, որ միջոցառումը կդառնա շարունակական։

Ucom  ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նույնպես այցելեց Երիտասարդական անկյուն, շրջեց և ծանոթացավ էքսպոյի մասնակիցների հետ, այցելեց «Բնություն և սոցիալական ձեռներեցություն» աշխատարանը, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես ձեռներեցությունը կարող է դրական փոփոխություններ բերել հասարակությունում և շրջակա միջավայրի վրա, ինչպես կարող են նորարարական բիզնես մոդելները լուծել բնապահպանական հրատապ մարտահրավերները՝ միաժամանակ ստեղծելով սոցիալական ազդեցություն: 

«Ucom-ի համար էլ, ինձ համար էլ, էկոլոգիան ու շրջակա միջավայրն ամենաբարձր արժեքներից են, քանի որ մենք լավ գիտակցում ենք, որ առանց առողջ բնության հնարավոր չէ լիարժեք կյանք ունենալ։ Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին։ Բայց դրա հետ մեկտեղ շատ կարևոր է կրթել նոր սերունդը, երիտասարդներին տալ այնպիսի գիտելիքներ, որ նրանք էլ իրենց հերթին հոգ տանեն մեր մոլորակի մասին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երիտասարդական անկյունը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ծանոթանալ բնապահպանական կարևոր խնդիրներին, այլև ստեղծում է հարթակ, որտեղ երիտասարդները կարող են զարգանալ, սովորել և փոխկապակցվել՝ դառնալով փոփոխության առաջատարներ իրենց համայնքներում և աշխարհում: Մեր համատեղ ջանքերով կկարողանանք ձևավորել մի աշխարհ, որտեղ ձեռներեցությունը և նորարարությունը կծառայեն բնության և հասարակության բարօրության համար», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

Երիտասարդական անկյունը բաց տարածք է՝ բնության և շրջակա միջավայրի մասին խոսելու, կրթական նախաձեռնությունների և հնարավորությունների մասին առաջինը տեղեկանալու համար։ Այս տաղավարներում մասնակիցները ծանոթանում են ոլորտում գործող առաջատար կազմակերպությունների բնապահպանական ու կրթական ծրագրերին։