«Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» նախագիծն արդեն իրականություն է. FAST-ն ու SolarOn-ը ներկայացրեցին հետազոտական ծրագրի արդյունքները
Մայիսի 24-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ծրագրի ֆինանսական աջակից, Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող SolarOn ընկերության հետ համատեղ, ներկայացրեցին Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման հնարավորությունների նախանշմանն ուղղված հետազոտական դրամաշնորհային ծրագրի արդյունքները։ «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» նախագիծն արդեն իրականություն է։
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ FAST-ի և Solaron-ի համահիմնադիր և հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Ալավերդյանը: Նա նշեց, որ հետազոտությունն իրականացվել է Հայաստանում կայուն, ինքնաբավ և անվտանգ էներգետիկ համակարգ կառուցելու կարևորության գիտակցմամբ։ Ընդգծեց՝ իրենց նպատակն էր նախագծել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են վերականգնվող էներգիայի միջոցներով Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման համար։
Ճանապարհային քարտեզի կառուցվածքն ու կատարված աշխատանքն ամփոփեցին հետազոտական թիմի ղեկավարը՝ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտնական Սուրեն Շատվորյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս ու հետազոտող Արմեն Դանիելյանը։ Հետազոտական թիմը դուրս է բերել Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման երեք սցենարներ՝ մոդելավորելով մինչև 2040/2050 թվականը երկրի էներգետիկ անկախության գործակցի բարձրացումը 46.8 տոկոսից մինչև 71.7 տոկոսի միջակայքում։
Այնուհետև տեղի ունեցավ պանելային քննարկում Հայաստանի էներգետիկ ապագայի շուրջ, որին մասնակցում էին Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, Էներգետիկայի հայկական գործակալության գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը, Համաշխարհային բանկի էներգետիկայի մասնագետ Գոռ Խաչատրյանը և Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանը:
Միջոցառման ավարտին պարոն Ալավերդյանին խնդրեցին կիսվել քննարկումից իր տպավորություններով և պատմել «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» ունենալու կարևորության մասին:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...