Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Աշխարհ

Արևմուտքը կարող է սխալ հաշվարկել, որ ՌԴ-ն երբեք միջուկային զենք չի օգտագործի. Մեդվեդև

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արևմտյան երկրները կարող են սխալվել իրենց հաշվարկներում նրա վերաբերյալ, որ Ռուսաստանի Դաշնությունը երբեք միջուկային զենք չի օգտագործի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ Արևմուտքը մի քանի տարի առաջ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բաց հակամարտության մեջ չի մտնելու Ուկրաինայի հետ, որպեսզի չփչացնի հարաբերությունները արևմտյան պետությունների հետ։ Մեդվեդևն այս համատեքստում ընդգծել է, որ նրանք սխալ են հաշվարկել:

«Մարտավարական միջուկային զենքի կիրառման առնչությամբ հաշվարկները նույնպես կարող են սխալ լինել։ Չնայած սա արդեն ճակատագրական սխալ կլինի։ Ինչպես իրավացիորեն նշել է Վլադիմիր Պուտինը, եվրոպական երկրներն ունեն բնակչության շատ բարձր խտություն»,- ասել է Մեդվեդևը՝ նշելով, որ դա ահաբեկում կամ բլեֆ չէ։

Մայիսի 30-ին գերմանացի պաշտոնաթող գեներալ Կլաուս Վիտմանը ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումներն այն մասին, որ ՆԱՏՕ-ի փոքր և խիտ բնակեցված երկրները պետք է ավելի զգույշ լինեն, «բլեֆ» են։ Զինվորականը նշել է, որ ռուսական միջուկային սպառնալիքները «դատարկ» են, քանի որ այս դեպքում Ռուսաստանը կկորցնի Չինաստանի աջակցությունը։