Թեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Թեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, և շատերս անցնում ենք նաև իրական փորձությունների միջով, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար, նրանց մեր երազած երկիրը և լուսավոր կյանքը փոխանցելու նպատակով:
Այս օրվա խորհրդի հետ կապված, փոքր ինչ անսովոր, բայց շատ հետաքրքիր քննարկում ենք ունեցել Deep parenting հաղորդաշարի հեղինակ, մեր ընտանիքի վաղեմի բարեկամ Աննա Վելիցյանի հետ: Մեր զրույցը հենց երեխաների դաստիարակության, և նաև այսօրվա պայմաններում ծնող լինելու և դրա հետ կապված բազմաբնույթ մարտահրավերները հաղթահարելու մասին է:
Հաճույքով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, և լավագույնն եմ մաղթում մեր բոլորի երեխաներին:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ