Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Մեկնեցինք Դեբեդի հեղեղման հետևանքով առաջացած աղետի գոտի. թեև հեղեղումից արդեն մեկ շաբաթ է անցել, մեր տեսածը սահմկռեցուցիչ էր. Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
ԻՐԱԿԱՆ ԱՂԵՏ
Երեկ, օգտվելով կիրակի օրվա կարճատև դադարից, մենք մեկնեցինք Դեբեդի հեղեղման հետևանքով առաջացած աղետի գոտի, եղանք Սանահին կայարանում, որն առավել շատ է տուժել հեղեղումից, ինչպես նաև Ալավերդում և Թումանյանում, հանդիպեցինք բազմաթիվ ընկերների և պարզապես տեղաբնակների հետ։
Թեև հեղեղումից արդեն մեկ շաբաթ է անցել, մեր տեսածը սահմկռեցուցիչ էր, եթե չասեմ ավելին։ Սանահին կայարանում ափերից դուրս եկած գետը հեղեղել էլ շրջակա շենքերի առաջին հարկերը, նրանք բացարձակ անպիտան դարձնելով բնակության համար (չի բացառվում, որ այդ շենքերն այժմ ընդհանրապես քանդման ենթակա են), քանդել տարել էր հանդիպակած ափին միացնող միակ բետոնե կամուրջը, այնտեղ ապրող մարդկանց թողնելով բացարձակ մեկուսացման մեջ, տիղմի և ցեխի հսկայական շերտով էր պատել ավանի ամբողջ առափնյա մասը։
Ալավերդու առափնյա հատվածում ևս ամենուրեք ավերածություններ էին։ Մեր կողմից շատ սիրված "Աթոռիկ" ռեստորանային համալիրը գետը տառացիորեն քշել տարել էր, փոխարենը թողնելով ցեխի և շինարական աղբի մի հսկայական կույտ։ Թումանյանը, որն ավելի բարձրադիր է, համեմատաբար քիչ էր տուժել, այստեղ գետը սրբել էր առափնյա այգիները, բայց տներին չեր հասել, թեև այս հատվածում էլ մի քանի տեղում փլուզված էր միջպետական ճանապարհը։
Մարդկային ողբերգությունը համատարած էր՝ շատերը տուն էին կորցրել, ոմանք՝ խանութներ, ավտոտնակներ, ռեստորաններ, պահեստներ։ Դժվար է պատկերացնել, թե ինչու էր այդ ամենը գետին այդքան մոտ կառուցված, չէ որ վարարումներից ոչ ոք երաշխավորված չի, իսկ Դեբեդը մշտապես Հայաստանի ամենահորդառատ գետն է։ Այս տարի, երբ տեղումների մայիսին ռեկորդային չափերի էին հասել, գետի վերին հոսանքներում գտնվող ջրամբարները պռնե-պռունկ լցվել էին, ստիպված էին եղել ջուրը վթարային բաց թողնել պատվարների փլուզումից խուսափելու համար, գետի մակարդակը կտրուկ բարձրացել էր, և այդ ամենը հանգեցրել էր այս սոսկալի աղետին։
Մարդկանց հետ խոսակցություններից նաև պարզ դարձավ, որ պետության կողմից մասնակցությունը բացարձակ անբավարար է եղել։ Թեև գետում ջուրը բարձրացել է ոչ ակնթարթային, և մարդկանց տարհանելու ժամանակ էր եղել, կենտրոնացված ոչ մի տարհանում չէր կազմակերպել, բնակիչները իրենց ուժերով են փրկվել հեղեված հատվածներից (ոմանք էլ ցավոք չեն փրկվել)։ Մեր ներկայությամբ Սանահին կայարանում նաև աշխատում էին կամավորական խմբեր, սակայն մասնագիտական կառույցների և տեխնիկայի ակնհայտ պակասություն էր զգացվում, կարծես երկրում ԱԻՆ այլևս գոյություն չունի։ Թումանյանի հատվածում, որտեղ ճանապարհը փլուզված էր, մեկ շաբաթվա ընթացքում տարրական արգելափակոց չէր դրված այդ հատվածի դիմաց, անցնող ցանկացած մեքենա կարող էր տառացիորեն ընկնել գետը։
Ծանր զգացողություններով վերադարձանք Լոռուց, կարծես տպավորություն է, որ Աստված մեզնից երես է թեքել, պատժում է բնական արհավիրքներով, իսկ պետությունն էլ դրանց դիմադրելու կամք ու կարողություն չունի։ Միակ սփոփանքը տեղի մարդիկ էինք, որոնք անմռունչ ու համառորեն մաքրում էին իրենց տներից ու բակերից տիղմն ու ցեխը, փորձում կարգի բերել պահպանված սակավ ունեցվածքը, իրար թև ու թիկունք լինելով՝ ոգևորել և հույս տալ։ Մենք անպայման կլինենք այս մարդկանց կողքին, կոգնենք նրանց մեր կարողությունների ներածի չափով, և անպայման կփորձենք դասեր քաղել այս իրական աղետից՝ այն այլևս չկրկնվելու հեռանկարով։