Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Ucom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները

Մայիսի 24-28-ը Ucom ընկերության աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։

Մայիսի 28-ին Հայաստանի կինոգործիչների միության դահլիճում տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որտեղ հայտնի դարձան հայտարարված անվանակարգերի հաղթողները։ Ջոն Բըրթոնի անվան մրցանակ․ ֆիլմեր բնապահպանների մասին անվանակարգում հաղթել է «Իմ գողացված երկիրը», ռեժիսոր՝ Մարկ Ուիզ, Գերմանիա; լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում հաղթել է «Բարձրանալով խորքից» ֆիլմը, ռեժիսոր՝  Մեթյու Ռից, ԱՄՆ; կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանթյան պահպանության մասին անվանակարգում հաղթել է «Թռչունների արքա» ֆիլմը, ռեժիսոր՝ Դարիա Ռազումնիկովա, Ռուսաստան, և երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին ֆիլմեր անվանակարգում՝ «Վտանգը վերևից», ռեժիսոր՝ Մարիամ Խայաթ, Սաուդյան Արաբիա։

Ucom ընկերության աջակցությամբ «Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնի շրջանակում  առաջին անգամ գործեց Երիտասարդական անկյուն։ Չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվեցին հնարավորությունների էքսպո, որտեղ երիտասարդները կարողացան ծանոթանալ ոլորտում առաջատար բնապահպանական և կրթական 14 կազմակերպությունների աշխատանքների և հնարավորությունների հետ, ինչպես նաև հասանելի էին 16 աշխատարաններ։

«Արևորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը, որը շատ հաջող ստացվեց և բազմաթիվ երիտասարդներ ծանոթացան շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների հետ, ինչպես նաև այդ խնդիրները լուծող կազմակերպությունների գործունեության հետ։ Սա չափազանց կարևոր է, քանի որ աշխարհում չկա և մեկ անձ, ում չեն վերաբերում բնության խնդիրները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեծ ակտիվությունն ու հետաքրքրությունը մեզ հուշեցին, որ երիտասարդական անկյունը հենց այս ձևաչափով կդառնա փառատոնի շարունակական մաս։ Արձագանքներից պարզ դարձավ, որ մասնակիցները ոչ միայն գործնական գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերել առավել կայուն կենսակերպ վարելու համար, այլև ձևավորել են ընկերական հարաբերություններ», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

Երիտասարդական անկյան շրջանակում շուրջ 1000 երիտասարդ հնարավորություն ունեցավ տեղեկանալու ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ կրթական նախաձեռնությունների և նրանց հնարավորությունների մասին։ 

Ֆիլմերի ցուցադրություններից զատ, այս տարի փառատոնի շրջանակում  հնարավոր էր տեսնել մի շարք թեմատիկ ցուցահանդեսներ ևս։

«Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։