Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով. ՌԴ փոխարտգործնախարար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների գծով շփումներում, ինչն Արևմուտքի ճնշման հետևանք է: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
«2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկության նկատմամբ, այն է` մշակել և կնքել միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան ։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սրանում մենք տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ», - նշել է Գալուզինը։
Այնուամենայնիվ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ռուսական կողմն ակնկալում է՝ խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ աշխատելու Հայաստանի իշխանությունների հրապարակային արտահայտված մտադրությունը կյանքի կկոչվի, ինչին իրենք պատրաստ են։
Գալուզինը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում։
«Օրերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում, հանգամանալից զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, իսկ փետրվարին ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հանդիպել է իր հայ գործընկերոջ հետ»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ հավելելով, որ ամենազգալի արդյունքները գրանցվել են առևտրատնտեսական ոլորտում։ Բացի այդ, նա նաև շեշտել է, որ ռուսական կողմը համագործակցում է հայ գործընկերների հետ նաև մշակութային և հումանիտար ոլորտներում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...