Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Աշխարհ

Գերմանիան փոխում է միգրացիոն քաղաքականությունը. Շոլցն առաջարկել է միգրանտներին արտաքսել Աֆղանստան և Սիրիա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջարկել է ահաբեկչական վտանգ ներկայացնող միգրանտներին արտաքսել Աֆղանստան և Սիրիա, հայտնում է Bild թերթը:

Ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Շոլցը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կուրսի փոփոխության մասին։ Նրա ելույթը նվիրված էր մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձություններին. Մանհեյմի կենտրոնում աֆղանստանցի միգրանտը դանակահարել էր ոստիկանին և վիրավորել մի քանի այլ մարդու:

«Ես վրդովվում եմ, երբ ինչ-որ մեկը կատարում է ամենածանր հանցագործությունները՝ միևնույն ժամանակ գտնվելով այստեղ՝ մեզ մոտ՝ փնտրելով պաշտպանություն: Նման հանցագործները պետք է արտաքսվեն, նույնիսկ եթե նրանք եկել են Սիրիայից կամ Աֆղանստանից»,- ասել է Շոլցը։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2021 թվականին իշխող կոալիցիան դադարեցրել էր արտաքսումները Աֆղանստան այն բանից հետո, երբ երկրում իշխանությունը ստանձնել են թալիբները: Սակայն այժմ իրավիճակը պետք է փոխվի։

«Ահաբեկչական վտանգ ներկայացնող հանցագործներն այստեղ տեղ չունեն։ Նման դեպքերում Գերմանիայի անվտանգության շահերը գերակշռում են հանցագործի շահերը պաշտպանվելու հարցում»,- հավելել է կանցլերը:

Շոլցն այժմ ակնկալում է, որ արտաքին գործերի նախարարությունը կփոփոխի Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ զեկույցը, որպեսզի արտաքսումը հնարավոր լինի օրինականորեն: Ըստ Bild-ի՝ Բունդեսթագում կանցլերի հայտարարությունները կառավարությունում ավելի վաղ քննարկվել են Կանաչների և FDP-ի հետ, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք նրանք կաջակցեն ավելի կոշտ միգրացիոն քաղաքականությանը։

«Մենք այլևս չենք հանդուրժի ահաբեկչական հանցագործությունների հերոսացումը։ Ուստի, մենք կխստացնենք կանոնները, որպեսզի ահաբեկչական հանցագործությունների իրականացումը նույնպես դառնա արտաքսման լուրջ պատճառ»,- ասել է Շոլցը։