Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի հաղթանակ. Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և նոր ընտրություններ պահանջել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի ընդդիմության առաջնորդներից Բենի Գանցը հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ լքելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմական կաբինետը, գրում է dw.com-ը։
«Նեթանյահուն մեզ խանգարում է առաջ շարժվել դեպի իրական հաղթանակ (Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ.-Խմբ.)»,- ասել է Գանցը կիրակի հեռուստատեսային ելույթում:
Կառավարությունից հեռանալու որոշումը քաղաքական գործիչը «դժվար և ցավալի» է որակել։ Ըստ Գանցի, որը համարվում է Բենիամին Նեթանյահուի գլխավոր քաղաքական հակառակորդը, նա լքում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակումից հետո ձևավորված ռազմական կաբինետում պաշտպանության նախարարի պաշտոնը, «քանի որ երկրում և որոշումներ ընդունելու սենյակում իրավիճակը փոխվել է»։
Միևնույն ժամանակ Գանցը մեղադրել է Նեթանյահուին անձնական քաղաքական շահերը Գազայի հատվածի հետպատերազմյան ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունից վեր դասելու համար։
«Ճակատագրական ռազմավարական որոշումները կայացվում են անվճռականությամբ և քաղաքական նկատառումներով պայմանավորված ուշացումներով»,- ընդգծել է ընդդիմադիր քաղաքական գործիչը և վարչապետին կոչ արել ընտրություններ անցկացնել առաջիկա ամիսներին։
«Ես կոչ եմ անում Նեթանյահուին. նշանակեք ընտրությունների համաձայնեցված ամսաթիվ, թույլ մի տվեք, որ մեր ժողովուրդը բզկտվի», - մեջբերում է CNN-ը Գանցի խոսքերը:
Մայիսի կեսերին Բենի Գանցը վերջնագիր էր ներկայացրել Նեթանյահուին՝ հայտարարելով, որ հրաժարական կտա, եթե երկրի վարչապետը մինչև հունիսի 8-ը չներկայացնի Գազայի հատվածի հետպատերազմյան կարգավորման ծրագիր։ Նախարարների կաբինետը պետք է մշակի նմանատիպ ծրագիր՝ վեց ռազմավարական նպատակներին հասնելու համար, այն ժամանակ բացատրել էր Գանցը: Դրանք ներառում են ՀԱՄԱՍ-ից պատանդների ազատումը, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանության տապալումը, այս տարածքի ապառազմականացումը և դրա նկատմամբ Իսրայելի անվտանգության վերահսկողության հաստատումը: Անհրաժեշտ է նաև այս տարածաշրջանում ստեղծել «քաղաքացիական կառավարման միջազգային մեխանիզմ»՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, արաբական երկրների և պաղեստինցիների մասնակցությամբ, մայիսին նշել էր Գանցը։
Իր հերթին, հունիսի 8-ին Բենիամին Նեթանյահուն կոչ էր արել Բենի Գանցին շարունակել աշխատանքը պատերազմական կաբինետում։
«Հիմա միասնության, ոչ թե պառակտման ժամանակն է»,- գրել է Իսրայելի վարչապետը X սոցիալական ցանցում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...