Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Աշխարհ

ԱՄՆ-ն հրաժարվել է մասնակցել Թբիլիսիում անցկացվող զորահանդեսին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ բանակի փոքրաթիվ զորախումբը, որը կցված է Թբիլիսիում ամերիկյան դեսպանատանը, ինչպես նաև ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնին և որը վերջին տասը տարվա ընթացքում մշտապես մասնակցել է Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ անցկացվող զորահանդեսին, այս տարի հրաժարվել է մասնակցել Ազատության հրապարակում վրացի նորակոչիկների երդման արարողությանը և զորահանդեսին` կապված Վրաստանի ղեկավարության հայտարարությունների հետ, որոնցում նրանք Վաշինգտոնին մեղադրել են երկրում հեղափոխություն կազմակերպելու փորձի համար:

Այս մասին, ինչպես գրում է kommersant.ru-ն, այսօր՝ խորհրդարանի շենքում կայացած ճեպազրույցում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան, որը 2014–2017 թվականներին զբաղեցրել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Ըստ Ակուբարդիայի՝ «Մայիսի 26-ին ամերիկյան զորախումբը բացառելով ամենամյա ռազմական արարողությունից», Միացյալ Նահանգները «դեմարշ է իրականացրել»՝ ի նշան բողոքի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և վրացի այլ առաջնորդների հայտարարությունների. նրանք ԱՄՆ-ին մեղադրել են «պետական հեղաշրջման նախապատրաստման համար»։

Պատգամավորի հայտարարության համաձայն՝ նույն պատճառով ԱՄՆ-ն այս տարի կրճատել է Վրաստանին տրամադրվող ռազմատեխնիկական և խորհրդատվական օգնությունը՝ 72 միլիոն դոլարից հասցնելով 55 միլիոնի։