Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Զբոսաշրջիկների թիվն անշեղորեն նվազում է

Վերջին մի քանի ամիսներին զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան անշեղորեն նվազում է։ Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա մայիսին Հայաստան է այցելել 167 հազար զբոսաշրջիկ, ինչը գրեթե 9 հազարով պակաս է նախորդ տարվա մայիսի համեմատ։

2024 թվականի մայիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ 42 %, Վրաստանից՝ 14 % և Իրանից՝ 7 %։  Զբոսաշրջության նվազման միտումը սկսվել է Հայաստանում ռուսական «Միր» քարտերի սահմանափակումներից հետո, երբ գրեթե բոլոր բանկերը` բացառությամբ ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկի հայտարարեցին, որ արևմտյան պատժամիջոցների տակ չհայտնվելու համար կասեցնում են «Միր» քարտերի սպասարկումը։

Ավանդաբար Հայաստան ամենաշատն այցելում են ԱՊՀ երկրներից և առաջին հերթին՝ Ռուսաստանից։ Սովորաբար այդ այցելությունները ողջ թվի կեսից ավելին են լինում, և այժմ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար բարդություններ են առաջացել «Միր» քարտերի սպասարկման կասեցման հետևանքով։

Բնական է, որ ռուս զբոսաշրջիկները նախընտրելու են այլ, ավելի հարմար երկրներ, որտեղ քարտերը սպասարկվում են։ Զբոսաշրջության նվազումը շղթայական կերպով ազդում է նաև մյուս ոլորտների՝ այդ թվում հյուրանոցների, ռեստորանների աշխատանքի վրա, իսկ դա Հայաստանի տնտեսության բավականին լուրջ մի հոդված էր, որը ոչ միայն տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանքով և կայուն եկամտով է ապահովում, այլև զգալի հարկեր են վճարվում։

Ըստ էության, արևմտյան այդ պատժամիջոցներն վնաս են հասցրել ՀՀ տնտեսությանը։ 

Սոնա Ավետիսյան