Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Աշխարհ

Անկարան ԱՄՆ-ից 40 F-16 կnրծանիչ կգնի 23 մլրդ դոլարով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի իշխանությունները ստորագրել են ամերիկյան կողմի ուղարկած առաջարկի ընդունման նամակը (Letter of Acceptance)՝ կապված նոր F-16 Block-70/72 կործանիչների գնման և առկա ինքնաթիռների արդիականացման հետ: Խոսքը 23 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի մասին է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ այս փաստն անվանելով «լուրջ քայլ առաջ» գործարքի իրականացման ուղղությամբ։

Նոր կործանիչների ձեռքբերման և հների արդիականացման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ առաջարկի նախագիծը և հաստատման նամակներն Անկարան Վաշինգտոնից ստացել է 2024 թվականի փետրվարին։ Գործարքն ինքնին հավանության է արժանացել ամերիկյան իշխանությունների կողմից հունվարին։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան նախատեսում է գնել 40 F-16 Block-70/72 կործանիչ՝ մեկ նստատեղով (F-16C) և երկտեղանոց (F-16D) տարբերակներով, ինչպես նաև 79 սարքավորումների հավաքածու, որոնք անհրաժեշտ են արդիականացնելու և ընդլայնելու համար թուրքական F-16C/D Block-40/50+ ինքնաթիռների ծառայության ժամկետը: