Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Աշխարհ

Օրբանն ու Ստոլտենբերգը պայմանավորվել են. Հունգարիան չի մասնակցի Ուկրաինային օգնելուն, բայցև չի արգելափակի ՆԱՏՕ-ի կողմից օգնությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պայմանավորվել են, որ Բուդապեշտը չի մասնակցի ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային աջակցության ջանքերին, բայցև չի արգելափակի ՆԱՏՕ-ի համապատասխան որոշումները հուլիսին կայանալիք գագաթնաժողովում։ Այս մասին հայտնի է դարձել Ստոլտենբերգ-Օրբան համատեղ մամուլի ասուլիսում:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դաշինքի բոլոր գործողություններին մասնակցելու պարտավորություն չունեն:

«Մենք պայմանավորվել ենք, որ Հունգարիան չի արգելափակի այլ դաշնակիցների որոշումները Ուկրաինային երկարաժամկետ օգնության և Ուկրաինային օգնությունը համակարգելու գործում ՆԱՏՕ-ի առաջատար դերի հարցերում, բայց միևնույն ժամանակ Հունգարիան չի լինի այդ ջանքերի մաս: Վարչապետ Օրբանը հասկացրել է, որ Հունգարիան չի մասնակցի այդ ջանքերին, և ես ընդունում եմ այս դիրքորոշումը»,- ասել է Ստոլտենբերգը Բուդապեշտում Օրբանի հետ համատեղ ասուլիսում։

Մինչդեռ Օրբանը նշել է, որ Հունգարիայի դիրքորոշումը տարբերվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասի դիրքորոշումից։

«Հայտնի է, որ Հունգարիայի դիրքորոշումը տարբերվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասի դիրքորոշումից: Ուկրաինայի հարցում Հունգարիայի դիրքորոշումը հետևյալն է՝ ամենակարճ ճանապարհով այս պատերազմական իրավիճակից անցնել խաղաղության»,- ասել է նա:

Օրբանը հավելել է, որ ՆԱՏՕ-ի տարածքից դուրս բոլոր ռազմական գործողություններին մասնակցելը կարող է լինել միայն կամավոր և հիմնված ՆԱՏՕ-ի կանոնների և դաշինքի ավանդույթների վրա: