Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Աշխարհ

Մոսկվայի բորսան դադարեցնում է դոլարով և եվրոյով առևտուրը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մոսկվայի բորսան (MOEX) հայտարարել է, որ դոլարով և եվրոյով առևտուրը կդադարեցվի, քանի որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի այն ներառել է պատժամիջոցների ցուցակում:

Պատժամիջոցները ներառում են նաև Ազգային քլիրինգային կենտրոնը և Ազգային հաշվարկային դեպոզիտարիան, որոնք միջնորդներ են հանդես գալիս ռուսական արժույթի շուկայում դոլարով առևտրի ժամանակ:

Բորսայի հաղորդագրության համաձայն՝ հունիսի 13-ից «արտարժույթի շուկայում և թանկարժեք մետաղների շուկայում առևտուրն իրականացվում է բոլոր գործիքներով, բացառությամբ ԱՄՆ դոլարի և եվրոյի»։ Նմանատիպ սահմանափակումներ կկիրառվեն բաժնետոմսերի և դրամական շուկաների նկատմամբ:

Մոսկվայի բորսան ռուսական ֆինանսական ենթակառուցվածքի կարևոր մասն է։ Դրանով բանկերը, բիզնեսները և ներդրողները գնում և վաճառում են արժույթներ՝ դոլար, եվրո և յուան: Ռուսաստանի Կենտրոնական բանկը, կախված օրվա առաջին կեսին առևտրի առաջընթացից, սահմանել է ռուբլու փոխարժեքը, որն էլ իր հերթին որոշել է այն փոխարժեքը, որով արժույթը կարելի է գնել բանկերից:

«Հիմնական հետևանքը կլինի ռուբլու փոխարժեքի փոփոխականության կառուցվածքային աճը: Դա նշանակում է, որ ռուբլու տատանումները շատ ավելի ուժեղ կլինեն, ռուբլին էլ ավելի քիչ կայուն կդառնա»,- BBC-ի հետ զրույցում ասել է Bloomberg Economics-ի Ռուսաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի գծով գլխավոր տնտեսագետ Ալեքսանդր Իսակովը: