Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբ
Քաղաքականություն

Վարչախումբն ինքն է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը

Ինքնիշխանության մասին ճամարտակող վարչախումբը հենց ինքն է առաջին հերթին վնասում Հայաստանի ինքնիշխանությանը։

Փաշինյանական վարչախումբն իր պաշտոնավարման ողջ ընթացքում անընդհատ փորձել է տպավորություն ստեղծել, թե Հայաստանի ինքնիշխանությունը նսեմացվում է Ռուսաստանի կողմից։ Ինքնիշխանություն բառն առիթ է դարձել վարչախմբի համար սեփական քաղաքական ընդդիմախոսների հետ հաշիվներ մաքրելու, նրանց մեղադրելու ազդեցության գործակալ լինելու մեջ, մինչդեռ հենց իրենք իրենց գործադրած, կանխամտածված ջանքերով վնասում են Հայաստանի ինքնիշխանությանը՝ այն կախվածության մեջ դնելով Արևմուտքից։

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՚ Բրայենի այցը Հայաստան և պայմանավորվածությունները գործող իշխանությունների հետ հենց դրա վառ վկայությունն է։

«Ազատությանը» տված հարցազրույցում Օ՚Բրայենը հայտարարել է, թե նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ։

«Իսկ ինչո՞ւ է ժամանակը»,- հարց է տալիս ինքը՝ Օ՚Բրայենը և ինքն էլ պատասխանում։

«Մեր կարծիքով սերնդի, կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով, առևտրային երթուղի կառուցելու համար։ Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև և դա կբացի ոչ միայն հիմնական առևտուրը, այլ նոր արդյունաբերություններն այդ երթուղու ողջ երկայնքով»։

Այս հաղորդուղիների բացմամբ եվրոպական և արևմտյան ազդեցության տակ գտնվելու հանգամանքով, բնականաբար շահագրգիռ կողմը միայն ԱՄՆ-ը չէ։ Երևանում երեկ տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործընկերության կոմիտեի 5-րդ հանդիպումը։

Կոմիտեն վերանայել է մի շարք դրույթներ, ինչպես նաև ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային տրանսպորտային ուղիների բացմանը։

Հատկապես վերջին օրերին հաղորդուղիների բացման պահանջով, Արևմուտքն ավելի ակտիվացել է, նույն այդ ընթացքում էլ հայտնի դարձավ, որ Փաշինյանը, ով մշտապես հայտարարում էր, թե հաղորդուղիները պետք է գտնվեն Հայաստանի իրավազորության ներքո և հրաժարվում էր կատարել եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այժմ էլ որոշում է կայացրել հաղորդուղիների վերահսկումն ու բեռների տեղափոխումն Ադրբեջանից Նախիջևան պատվիրակել արևմտյան մի ընկերության, որն էլ վերահսկելու է այսպես կոչված միջանցքը։

Լիանա Արամյան