Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից ակնհայտ սադրանքը, բիրտ ու անհամաչափ ուժի կիրառումը, մարդկանց անօրինական առևանգումը և զանգվածային ձերբակալությունները, կանանց, անչափահասների, տարեցների ահաբեկումն, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների հանդեպ իրականացված դաժան բռնությունները։
Տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել հարյուրից ավելի քաղաքացիներ։ Ակնհայտ է, որ ներկայիս վարչախումբը վեջնականապես որդեգրել է ամեն գնով սեփական իշխանությունը պահպանելու բռնատիրական ուղին։
Արձանագրում ենք, որ ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառումն սկսեց այն բանից հետո, երբ Շարժման առաջնորդը հանդիպման հրապարակային առաջարկություն արեց գործող իշխանություններին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ մերժելով երկխոսությունը՝ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապը ժողովրդի հետ և չեղարկել ՀՀ քաղաքացիների հետ իր իսկ հռչակած քաղաքացիական պայմանագիրը։
Երկրի ներսում պատերազմ հայտարարած որևէ իշխանություն չի կարող խաղաղություն բերել իր երկրին։ Հենց սրա մասին էր Դիվանագետների համահայկական խորհուրդը ահազանգել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին, ինչպես տարբեր հայտարարություններով, այնպես էլ դեսպանությունների հետ ընթացող շարունակական հանդիպումների ընթացքում։
Հունիսի 12-ին տեղի ունեցածը նաև վերոհիշյալ ներկայացուցչությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան զանազան կազմակերպությունների համարժեք արձագանքի բացակայության արդյունք էր։ Ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների սկզբունքային կեցվածքը՝ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին